Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը
2019-06-20 14:01:25

Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:

«Մեր պատվիրակությունը լքեց նիստերի դահլիճը ամբողջական կազմով: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք,ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- «ԱլիքՄեդիա»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող Ուղղափառ երկրների միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի նիստին և ղեկավարել է այն:

Վեհաժողովի նիստը չորեքշաբթի բացվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող նախագահական նախկին նստավայրում, որն այժմ Պետական ​​արարողությունների պալատ է, և երկրորդ օրը շարունակվել է Վրաստանի խորհրդարանում:

Վրաստանի նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան- ազատության համար շարժում» խմբակցությունների պատգամավորները զբաղեցրել են նախագահության ամբիոնը եւ աղմուկ են բարձրացրել`խոստանալով, որ Գավրիլովն այդտեղ այլեւս չի հայտնվի: Ընդդիմադիրները ամեն ինչում մեղադրել են Վրաստանի իշխանություններին՝ բացականչելով, որ իշխանությունները ոչ միայն թույլ են տվել խորհրդարան մուտք գործել մի անձի, որն իր հայտարարություններում աջակցել է Աբխազիայի եւ Ցխինվալի (Հարավային Օսիայի) անկախության հռչակմանը , այլեւ նրան պատվավոր տեղ են տրամադրել խորհրդարանում: Նրանցից ոմանք ռուսական պատվիրակության անդամների հասցեին անպարկեշտ խոսքեր են ուղղել: Զուգահեռաբար բողոքի ակցիաններ են անցկացվել խորհրդարանի շենքի մոտ:

Միջադեպի վերաբերյան իր ֆեյսուքյան էջում գրառում է արել և տեսանյութ է հրապարակել նաև Ալեն Սիմոնյանը: «Մենք լավ ենք, Հայաստանից լավ տեղ չկա»,-գրել է նա:

Ամենաընթերցվածը