Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն. վարչապետ
2019-06-20 13:05:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն: Նա հիշեցրել է, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն:

«Ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում. 5,2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Ի՞նչ խնդիր կա բյուջետային առումով. պետբյուջեն չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը հայտնել է, որ այս տարի 7,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում, իսկ պետբյուջեի եկամտային մասը գերակատարվել է:

Ամենաընթերցվածը