Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գնդակներ՝ Քաղսի համայնքի երեխաներին
2019-06-20 12:35:58

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել են ՀՖՖ նախագահի շնորհակալություն ու գովեստի խոսքերը, քանզի երեխաներն իրենց քայլերով նախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը: Այցի ընթացքում ՀՖՖ ներկայացուցիչները քննարկել են համայնքում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:

Ամենաընթերցվածը