Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորհրդարանը շարունակում է քննարկել պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
2019-06-20 10:31:55

ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Խորհրդարանն այսօր կքննարկի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը,  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված մեծ օրենսդրական փաթեթը։

Օրակարգում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը։

Ամենաընթերցվածը