Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-20 09:47:34
  • «Ժամանակ». Հայրենադարձությունը Հայաստանի վերջնական քննությունն է
  • «Առավոտ». «Ադրբեջանը նյարդային վիճակում է»
  • «Ժողովուրդ». Ընդդիմությունը վախենում է՝ ունքի տեղն աչքն էլ չհանեն
  • «168 ժամ». Կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման
  • «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները

Հայրենադարձությունը Հայաստանի վերջնական քննությունն է

«Ժամանակ» թերթը հրապարակել է հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Նպատակների մեջ, գլխավորը հայրենադարձության նպատակն է: Նա, համաձայնելով այս դիտարկմանը, ասել է, որ հայրենադարձությունը վերջնական քննությունն է Հայաստանի հաջողության համար: Բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների, եթե Հայաստանը կարողանա ապահովել լուրջ թվերով հայրենադարձություն, դա ինքնին կխոսի պետականության կայացման, ուժեղացման, նաև կառավարման հաջողության մասին:

Իսկ որ դեպքո՞ւմ է դա հնարավոր, որ որևէ երկրում ապրող հայի համար նախընտրելի լինի Հայաստանում ապրելը:

«Նախընտրելի լինելը տարբեր ձևերով է չափվում, օրինակ՝ կարող է Հայաստանում ավելի քիչ գումար վաստակես, բայց ավելի լավ ապրես, քո երեխաների ապագայի իմաստով կարող է ավելի ապահով զգաս այստեղ, քան ԱՄՆ-ում, շատերն այդ պատճառով սկսել են վերադառնալ… Տնտեսության բարելավումը, մոնոպոլիաների վերացումը գործնական քայլեր են, որոնք կարող են խթանել հարենադարձությունը: Պետությունն էլ պետք է պատրաստ լինի հայրենադարձվողներին ընդունել՝ օրենսդրություն ունենա, աշխատատեղեր լինեն և այլն»,-պատասխանել է Զ. Սինանյանը:

«Նախընտրելի լինելը տարբեր ձևերով է չափվում, օրինակ՝ կարող է Հայաստանում ավելի քիչ գումար վաստակես, բայց ավելի լավ ապրես, քո երեխաների ապագայի իմաստով կարող է ավելի ապահով զգաս այստեղ, քան ԱՄՆ-ում, շատերն այդ պատճառով սկսել են վերադառնալ… Տնտեսության բարելավումը, մոնոպոլիաների վերացումը գործնական քայլեր են, որոնք կարող են խթանել հարենադարձությունը: Պետությունն էլ պետք է պատրաստ լինի հայրենադարձվողներին ընդունել՝ օրենսդրություն ունենա, աշխատատեղեր լինեն և այլն»,-պատասխանել է Զ. Սինանյանը:

«Ադրբեջանը նյարդային վիճակում է»

«Նախ, դիտարկենք ՀՀ-Ադրբեջան շփումների ընդհանուր իրավիճակը, որն Ադրբեջանի պաշտպանության նախարարին դրդում է տարօրինակ հայտարարություններ անել: Դա տեղի ունեցավ ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպման ֆոնին: Այդ հանդիպման օրակարգը հասկանալի է՝ պայմանավորվածությունների հստակեցում, ռազմատենչ հայտարարություններից խուսափում, մարդասիրական միջոցառումների իրականացման քննարկում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Նա շեշտել է. «Բայց նաեւ հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներում Ադրբեջանը չի կարողանում անընդհատ իր նախորդ՝ հայտնի թեզերը «խցկել»: Ուստի Ադրբեջանը նյարդային վիճակում է: Սա է պատճառը, որ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, անհեթեթ հայտարարություններ են անում»:

Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, թե միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել հայկական կողմի դեմ, Հովհաննես Իգիթյանն այսպես է մեկնաբանել.

«Իհարկե, միջազգային իրավիճակը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մթնոլորտը թույլ չեն տալիս պատերազմ սկսել, որովհետեւ վերջին անգամ, երբ Ադրբեջանը 2016թ.-ին լայնածավալ գործողություններով փորձել է Արցախի հարցը լուծել, եղավ այն, ինչ եղավ: Ադրբեջանը կորցրեց դիվանագիտական եւ քաղաքական դիրքը, որը, իր կարծիքով, ուներ: Արդյունքում՝ երեք տարուց ավելի է, ինչ բանակցություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում: Բոլորը գրեթե բացահայտ դրանում մեղադրում են Ադրբեջանին: Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանը կրկին նման քայլ անի: Նա նորից խնդիր կունենա միջազգային հանրության հետ: Էլ չեմ ասում, որ հայկական կողմն այսօր լրիվ պատրաստ է»:

Ընդդիմությունը վախենում է՝ ունքի տեղն աչքն էլ չհանեն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին կներկայացնի վեթթինգի գործընթացի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրենց խմբակցության հետ երբեւէ չի քննարկել, թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել վեթթինգի մասով:

«Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետեւաμար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձեւը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում»,- հայտարարել է Մարուքյանը:

Ավելին, Մարուքյանը թերթի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ իշխանությունը վեթթինգի գաղափարը չտապալի: «Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետեւաμար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձեւը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում»,- հայտարարել է Մարուքյանը:

Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները

«Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները:

Ստացված պատասխանից տեղեկացել է, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշտոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:

Խնդրել են նաև տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերասանների աշխատավարձը: Նշվել է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ: Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 անգամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ:

«168 ժամ». Կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման

«168 ժամ» թերթը նախատեսվող հարկային օրենսդրության փոփոխությունների մեջ երկրում սոցիալական լարվածության խորացման միտումներ է կանխատեսում, որը արտահայտվելու է ինչպես հարկային հայտնի փաթեթի, այնպես էլ գույքահարկի օրենքում սպասվող փոփոխությունների տեսքով։

Կառավարությունը պատրաստվում է վերանայել գույքահարկի գնահատման գործող կարգը, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։ Ըստ թերթի, այնպես չէ, որ դա տարածվելու է միայն թանկարժեք գույքի վրա։

«Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։ Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։ Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ»։

«Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։

Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։ Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։

Այս նախաձեռնությամբ, որքան էլ թվում է, թե նպատակը պիտի լիներ հասարակության շրջանում առկա բևեռացվածության մեղմումը, այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ հարուստներն իրենց շքեղ բնակարանների համար ստիպված են լինելու ավելի շատ վճարել։ Գույքահարկի հարկման տակ կհայտնվի նաև այն քաղաքացին, ով ունի մեկ կամ երկու սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում, և ում եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանում, այլև մի բան էլ նվազում են` կապված կենսաթոշակային ֆոնդերի վճարումների հետ»,-գրում է թերթը։

Ամենաընթերցվածը