Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞րն է արտահանմանը զարկ տալու կառավարության տեսլականը
2019-06-19 16:21:29

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ-ն համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր՝ այս մասին ԱԺ քառօրյա նիստում Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 373 մլն դոլար է:

Չնայած ներքաղաքական զարգացումներով պայմանավորված շահարկված ռիսկերի՝ բյուջեն կատարվել է սահուն

Չնայած ներքաղաքական զարգացումներով պայմանավորված ռիսկերի, որոնց վերաբերյալ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ձեւակերպմամբ, շատ են եղել շահարկումներ, այդուհանդերձ, հնարավոր է եղել 2018-ին պահպանել մակրոկայությունյունը, հարկաբյուջետային կայունությունը, ֆինանսական կայունությունը, եւ բյուջեի կատարման գործընթացը: Ֆինաննսների նախարարը շեշտել է, որ 2018-ին արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 4,5 տոկոսի փոխարեն:

Չնայած բոլոր դժվարությունների՝ բյուջեի կատարումն իրականացվել է սահուն, նախատեսված ծրագրերը կատարվել են, ըստ էության, առնվազն այն չափով, ինչքանով ակնկալվում էր՝ արձանագրեց նախարարը:

«Մի քանի հիմնական ցուցանիշերի մասին. եթե դիտարկենք տնտեսության դինամիկան 2018 թ.-ի համար, ապա արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ: Լա՞վ է սա, թե՞ վատ: Հավանաբար գնահատականները տրվում են համեմատության մեջ: Նախ արձանագրենք, որ կանխատեսված էր 4.5 տոկոս տնտեսական աճ, բայց սա ըստ էության կանխատեսված էր որպես համեմատաբար պահպանողական: Ենթադրվել էր, որ տնտեսական հավանական աճը կլինի 2-5 տոկոսի միջակայքում: Մյուս համեմատականը աշխարհի մնացած տնտեսությունների հետ համեմատելը տեղին կլինի. Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3.6 տոկոս, ԵՄ երկրներն աճել են միջինում 2.1 տոկոսով եւ ԵԱՏՄ երկրները՝ 2.5 տոկոսով: Այս պայմաններում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.2 տոկոս»:

Արձանագրված 5.2 տոկոս տնտեսական աճում, սակայն, մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը: Այս առումով նախարարը խնդիր տեսնում է: Մենք համարում ենք, որ այստեղ դեռեւս խնդիր ունենք լուծելու՝ ասաց:

Գնաճը՝ կանխատեսելի վարքի միջակայքում է

Գնաճին անդրադառնալով՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2018-ին այն եղել է կանխատեսելի վարքի միջակայքում: Կանխատեսվել էր 4 տոկոս՝ գումարած/հանած 1.5 տոկոս, արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ:

Նախարարի փոխանցմամբ՝ որոշակի շարժ է եղել նաեւ աշխատանքի վարձատրության ուղղությամբ: 2018-ին 4 տոկոսային կետով աճել է վարձատրությունը: Նրա ձեւակերպմամբ, սակայն, խզում է մնում պետական եւ մասնավոր հատվածի վարձատրությունների մակարդակի միջեւ:

Մեկ այլ ցուցանիշ. 1.5 տոկոսային կետով նվազել է գործազրկության մակարդակը՝ կազմելով 16.3 տոկոս: Ֆինանսնարի նախարարը նշեց նաեւ, որ արտահանումն ու ներմուծումն են աճ գրանցել:

«Արտահանումը աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.3 տոկոսով: Ընդ որում՝ այս ամենն ուղեկցվել է դրամական փոխանցումների շուրջ 1 տոկոսով նվազման հանգամանքով»:

Ինչքանո՞վ է լավացել կյանքի որակը. Սպասումները համեստ են

Ստվերի դեմ պայքարում ո՞ր մակարդակում ենք, ո՞ր ոլորտներն են ամենառիսկայինը մնացել, նաեւ՝ կյանքի որակն ինչքանո՞վ է լավացել - հետաքրքրվեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Չե՞ք կարծում, որ տնտեսական հեղափոխությունը ենթադրում է ավելի մեծ ծավալի ներդրումների ներգրավում»:

Սպասումների տեսակետից կարող եք գնահատել որպես համեստ՝ ասաց Ատոմ Ջանջուղազյանը.

«Սպասումների իմաստով՝ Ձեզ հետ համաձայն եմ. լավ կլինի, որ մենք ավելի ինտենսիվ մեր ջանքերը ներդնենք, որպեսզի նույն էդ միջավայրը, նպաստավոր գործոնները այդ նույն ներդրումների համար իրենց արդյունքները տան ավելի շուտ եւ ավելի արագ»:

Պետք է պարզ ասվի, որ սպասումները նույնպես չպետք է մեծ լինեն եւ դրան քաղաքական ձեւակերպում պետք է տրվի՝ արձագանքեց Միքայել Մելքումյանը:

Ո՞րն է արտահանմանը զարկ տալու կառավարության տեսլականը

տեսլական ունի կառավարությունը արտահանելի հատվածի ուղղությամբ. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց նախարարից: Որպես արտահանելի հատված՝ անկում ունենք գյուղատնտեսության մեջ: ՀՆԱ-ում էլ ՏՏ ոլորտի մասով անկում կա՝ նկատեց ընդդիմադիր պատգամավորը.

«Մենք հասկանում ենք, որ արտահանմանը միտված տնտեսությամբ երկիրը, որը ամրագրված է կառավարության ծրագրում, մենք շուշափելի առաջընթաց պիտի արձանագրենք էստեղ՝ բարձրացնելով արտադրողականությունը հատկապես արտահանելի հատվածում: Սրանից է կախված լինելու կառավարության ծրագրի իրականացումը առաջիկա տարիներին: Կարծում եմ, կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն՝ արտահանելի հատվածի զարգացման մասով»:

Մտահոգությունը ամբողջությամբ տեղին է՝ ասաց նախարարը, ապա հավելեց, որ փաստի արձանագրումը բավարար չէ: Իրենք ջանքեր են գործադրվում՝ միտված արտահանելի հատվածին:

«Ինչքան էլ, որ զգացմունքային դաշտում դա անընդունելի լինի, այդուհանդերձ, փողը էդպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու հավանականությունը եւ ակնկալիքները չափերի հետ կապված մեծ են: Թե ինչո՞ւ է այդպես եղել. այդպես լինելու պատճառները բազմիցս առիթ եղել է, քննարկել ենք, թերեւս, ձեռնպահ կմնամ անցյալը էդ տեսակետից գնահատելուց»:

Արտահանման միտված միջոցառումները տեխնիկական խնդիր է, քննարկելի: Մեզ համար առաջնահերթություն է, ջանքը չի ուշանա, մենք նաեւ հաջողություններ կարձանագրենք էստեղ՝ վստահեցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

0:00
0:00

Ամենաընթերցվածը