Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Վիսենտե դել Բոսկեն՝ Երևանում
2019-06-19 13:04:12

ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի լուսանկարը Վիսենտե դել Բոսկեի հետ:

Վիսենտե դել Բոսկեն գլխավորել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Նա միակ մարզիչն է պատմության մեջ, որը կարողացել է նվաճել աշխարհի և Եվրոպայի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով նա դասախոսությամբ է հանդես գալիս Երևանում՝ խորհուրդներ տալով ու իր գիտելիքները փոխանցելով հայ մարզիչներին: Երևանում պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար չի եկել. ասել է՝ դրա հնարավորությունը չկա.

«Մեր ընկերներից մեկն աշխատում է մանկապատանեկան տարիքի հավաքականներից մեկի հետ, իսկ մյուսը՝ Հայաստանի ազգային հավաքականում: Նրանք շատ լավ բաներ են պատմել Հայաստանի մասին: Միանգամից եկել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, այնուհետև ֆուտբոլի ակադեմիա: Այլ վայրեր այցելելու ծրագրեր չկան:

Կարևոր էր այս սեմինարն անցկացնել հենց ֆուտբոլի ակադեմիայում:  Մենք շատ մեծ փորձ ունենք ու հիմա դա ցանկանում ենք փոխանցել մարզիչներին: Գիտենք, ինչ խնդիրներ կարող են ծագել թիմերում, ինչպես աշխատել բարդ պահերին ու հիմա մեր գիտելիքներով փորձում ենք օգտակար լինել հայ մարզիչներին:

Մարզիչների աշխատանքը շատ բաների հետ է կապված: Նրանք պետք է շրջապատված լինեն լավ մասնագետներով՝ ֆիզիկական պատրաստության և այլ բնագավառների մարզիչներով: Օրինակ Իսպանիայում շատ է լինում, որ ֆուտբոլիստները կամ մարզիչները մեկնում են արտասահման՝ փորձ հավաքելու: Հիմա դա լինում է Հայաստանում, ինչը շատ լավ է»

Ամենաընթերցվածը