Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի մասին միջնորդությունը
2019-06-19 12:46:36
Դատավոր Արթուր Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա նիստում կրկին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Մարտի 1–ի գործով տուժողների իրավահաջորդները նույնպես միացել էին Խուդոյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։
Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել, որում նշել են դատական նիստի ընթացակարգի հետ կապված մասնագիտական պարտականությունները կատարելու դժվարությունների մասին։ Նույն դիմումը կներկայացնեն նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Տես նաև՝
Ամենաընթերցվածը
ԾՐԱԳՐԵՐ