Երեկ Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Տեղում է եղել նաև փորձաքրեագետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։