Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ ինժեներները նոր լուծումներ են որոնում
2019-06-19 11:46:47

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի մասնակիցների հստակ թիվը մոտակա օրերին հայտնի կդառնա։ «WCIT 2019» համաժողովն ունի «Ապակենտրոնացման ուժը» խորագիրը։ Իսկ մեկ շաբաթից Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումը։ Այն առաջին անգամ համահայաստանյան է լինելու։

Պրպտուն ու ստեղծագործական միտք. լավ ինժեներ դառնալու հիմնական հատկանիշներն են։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վարդան Ալեքսանյանը հպարտությամբ է փաստում ՝ վերաբերմունքը ճարտարագետի՝ ինժեների մասնագիտության նկատմամբ փոխվել է։

Ավելին, արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում անցկացվում է «Ինժեներական շաբաթ» միջոցառումը։ Այս տարի այն կանցկացվի հունիսի 24-ից ու կտևի մեկ շաբաթ.

«Մի քանի տարի ավելի լոկալ մակարդակով կազմակերպում էինք, այս տարի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ, Երևանում երեք օր կլինի քննարկումը, պաշտոնական բացումը։ Երկու օր նեղ քննարկումներ՝ ոլորտի մասնագետների հետ»։

Վերջին՝ քննարկումների ամփոփման օրն ու շաբաթի ավարտն ազդարարող ռոք համերգը կանցակցվի Վանաձորում.

«Փորձելու ենք Հայաստանը ներկայացնել տարբեր կետերից։ Եթե մեկ անգամ էլ գան Հայաստան, դրական էմոցիաներ կթողնի նրանց վրա։ «Ինժեներական շաբաթը» սրան է միտված։ Մենք փոքր մասշտաբով ինժեներական շաբաթ անում էինք, Հայաստանյանն առաջինն է»։

Հայաստանը բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզում իր ուրույն տեղն արդեն մի քանի տարի է ունի։ Մեր երկիրը մեկ այլ՝ ավելի լայնամասշտաբ միջոցառման է նախապատրաստվում։ Այս տարվա հոկտեմբերին Երևանում կանցկացվի ՏՏ համաշխարհային համաժողովը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց.

«Ինքն իզուր չէ, որ համաշխարհային է։ Ամեն տարի անցնում է մի երկրով, այս տարի՝ Հայաստանով։ Մենք շատ բան ունենք և՛ տեսնելու, և՛ տալու։ Կոնգրեսը ՏՏ ուղղվածություն ունի, իսկ մենք ընդհանուր հասկացողություն ունենք, ՏՏ է, որում մենք շատ ուժեղ ենք։ Թվայնացման հետ կապված լուծումներ, որ Հայաստանում է արվում»։

«Ոլորտի աճը ավելի քան ակնհայտ է»,- ասում է փոխնախարարը, խոստովանում է՝ բարձր տեխնոլոգիաներում ներգրավված մարդիկ խոսել չեն սիրում։ Նաև նկատում է․

«Իմ կարծիքով ոլորտը արդեն ցույց է տալիս, որ շարժիչ ուժն է տնտեսության․ մեր ոլորտի մարդիկ խոսել չեն սիրում, այլ համակարգչի առջև նստած մեծ գործ են անում երկրի համար»։

Կառավարության օրակարգում է ոլորտի ներկայացուցիչներին հարկային նոր արտոնություններ տալու հարցը։

0:00
0:00

Ամենաընթերցվածը