Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջոն Բոլթոնը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
2019-06-19 11:05:00

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հայնտել է ինքը՝ Բոլթոնը։ «Այս շաբաթվա վերջին հանդիպում եմ ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ խրախուսելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - գրել է Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Ամենաընթերցվածը