Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աժ օրակարգում նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցն է
2019-06-19 10:46:01

Ազգային Ժողովն այսօր շարունակում է իր հերթական քառօրյան, որի օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։

Հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»։

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 14-ին հանդիպել եւ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ԲԴԽ-ի գործունեության տեսլականին ծանոթացել էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրել էր իր կենսագրականը եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

Ամենաընթերցվածը