Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել
2019-06-19 10:16:36

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստը վարում է դատավոր Արթուր Դանիելյանը:

Գլխավոր դատախազությունն ու տուժողը բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նրանք պահանջում են որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա նիստում կրկին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ դրա հիմքը երեկվա բավականին լարված նիստն էր։

«Դատավորն անհարկի ընդհատել է մեր` պաշտպանյալներիս խոսքը, թույլ չի տվել ներկայացնել առարկություն, կամայական մոտեցում է դրսևորվել»,–ասել է նա։

Մարտի 1–ի գործով տուժողների իրավահաջորդները նույնպես միացել են Խուդոյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի միջնորդության հարցի շուրջ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր ժամը 12։30–ին։

 

Ամենաընթերցվածը