Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ին
2019-06-18 18:24:56

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին: Ինչպես հայտնում են պատրիարքարանից, նման որոշում է կայացվել այսօր առավոտյան պատրիարքարանում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ գումարված Կրոնական ժողովի նիստի ժամանակ:

Թվով 10-րդ նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրության հետ կապված մի շարք հարցեր: Ըստ այդմ, որոշվել է, որ հաջորդ հինգշաբթի առավոտյան Եկեղեցական համագումարը կհավաքվի տեղապահ ընտրելու օրակարգի շուրջ:

Այսօրվա նիստից հետո Կրոնական ժողովի հրապարակած հայտարարության համաձայն, պատրիարքական տեղապահի ընտրությունը պետք է կատարվի եկեղեցական ավանդույթուների ու կանոնադրության համաձայն, Թուրքիայի մեջ պաշտոնավարող հոգևորականների մասնակցությամբ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու տեղապահի թեկնածուները, սակայն, ամենայն հավանականությամբ, կառաջադրվեն Պոլսո Աթոռի երկու եպիսկոպոսները՝ Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ տեղապահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի ՏԻՄ ընտրություններին հաջորդող օրերին:

Ամենաընթերցվածը