Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերադարձ Հայաստան. Ծովակ Սողոմոնյան
2019-06-18 18:03:17

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հինգ տարի առաջ նա եկավ Հայաստան ու որոշեց՝ առանց Հայաստանի այլևս չի կարող։ «Վերադարձ  Հայաստան» կազմակերպության աշխատակից Ծովակ Սողոմոնյանն այսօր արդեն իր մասնագիտական կարողություններն է ներդնում, որպեսզի իր օրինակը ուղեցույց դառնա շատերի համար։  

Ծնունդով Քեսապից Ծովակ Սողոմոնյանը Հայաստան տեղափոխվեց մոտ հինգ տարի առաջ։ Պատճառը պատերազմն էր։

«Սկզբում կարող եմ ասել, որ տեղափոխվելու միտք էլ չկար, բայց երբ եկա Հայաստան, այն ինձ համար շատ հոգեհարազատ դարձավ, անգամ չէի պատկերացնում, որ ուրիշ տեղ կարող եմ ապրել»։

Հայաստանում նրան օգնեցին մորաքրոջ ընկերներն ու ծանոթները, որոնց մորաքույրը ձեռք էր բերել այստեղ ուսանելու տարիներին։ Մոտ չորս ամիս նրանցից մեկի տանն է ապրել, հետո իմացել «Վերադարձ ՀաՀРрjjZHEJJDDJFH Հայաստան» կազմակերպության մասին, որպես կամավոր  համագործակցել նրանց հետ՝ պատմում է Ծովակը։ Նույն կազմակերպությունում նա այսօր փորձում  է աջակցել մեր այլ հայրենակիցների վերադարձին։

«Տեսնելով, թե ինչ է անում «Վերադարձ Հայաստանը» հայրենադարձների համար, ինքս էլ վարակվեցի այդ գաղափարներով։ Այլևս չէի ասում, որ տեղափոխվել եմ պատերազմի պատճառով, ասում էի, որ ես հայրենադարձ եմ»։

Առաջին դժվարությունները կապված էին լեզվի հետ, չէր տիրապետում հայերեն գրավոր խոսքին, չգիտեր ռուսերեն, որի կարիքը հաճախ էր զգացվում: Ընկերների, ծանոթների ակտիվ աջակցությամբ ընդամենը ամիսներ անց խնդիրը  հարթվեց։ «Հայաստանում ինտեգրվելը դժվար չէ, մարդիկ  ջերմ են, միշտ պատրաստ օգնելու»,-ասում է Ծովակը:

«Մարդիկ այստեղ շատ հյուրասեր են։ Ինձ ընդունել են, ինչպես իրենցից մեկը։ Ես ոչ մի վայրկյան չեմ զգացել, որ Հայաստանն ինձ համար օտար երկիր է»։

Այնուամենայնիվ, Հայաստանում կար մի բան, որը Ծովակին դուր չեկավ, երբ ավելի մոտիկից ճանաչեց երկիրը։

«Երբ գնացի Հայաստանի մյուս քաղաքները, չտեսա այն, ինչ կար Երևանում։ Այստեղ կյանքը կենտրոնացած է մայրաքաղաքում»։

Ծովակն առայժմ ամուսնացած չէ, որպես Սիրիայում ծնված ու մեծացած աղջիկ ընտրություն կատարելիս, հավանաբար, մշակութային լուրջ ցնցումներ չի ունենա։ Ասում է՝ հայաստանցի ու քեսապցի տղամարդիկ շատ ընդհանրություններ ունեն։

Հայ տղան հայ տղա է, լինի Երևանում, թե՝ Քեսապում Ծովակի եզրահանգումն  է։

0:00
0:00

Ամենաընթերցվածը