Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-08-04 12:29:38
Հասարակություն
Լարիսա Ղարսլյանը որոշում է, թե ինչ է նվիրելու վարչապետի ընտանիքին
Ջավախքի Նինոծմինդա քաղաքից «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից Լարիսա Ղարսլյանն արդեն պատրաստվում է Հայաստան գալ, որտեղ նրան կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը։ «Ռադիոլուր»-ին Ղարսլյանը պատմել է, որ դեռևս չի հավատում, որ ինքն է նման հնարավորության արժանացել։ Երեկ Սփյուռքի նախարարությունում Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վիրահայ Լարիսա Ղարսլյանին՝ նշելով․ «Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»։
2018-08-04 12:05:38
Քաղաքական
Նախկին փոխվարչապետին մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու մեջ
ՀՔԾ- ն մեղադրանք է առաջադրել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին՝ Առաջին ալիքի «Օրակարգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Արմեն Գեւորգյանը մեղադրվում է արդարադատությանը իրականացմանը խոչընդոտելուն մեջ (ՔրՕր 332 հոդվածի 3-րդ մաս), նրան սպառնում է մինչեւ վեց տարի ազատազրկում։
Արմեն Գեւորգյանին մեղադրանք առաջադրելու հիմք են հանդիսացել վիկիլիքյանը բացահայտումները։ Ըստ դրանց՝ ՍԴ անգամ Վալերի Պողոսյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին հայտնել էր, որ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ նախագահի աշխատակազմից իրեն ճնշել են եղբոր միջոցով։
2018-08-01 11:37:52
Քաղաքական
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը գումարվել է Հայաստանի խորհրդարանի 1-ին նիստը
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած եւ դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության եւ օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:
Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման եւ ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում եւ հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլեւ հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի եւ անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:
Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք եւ ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:
Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաեւ արեւմտահայ գաղթականության ներկայացուցիչները:
Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձեւավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձեւավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաեւ հայ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական մտքի զարգացման համար:
2018-08-01 10:05:38
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաքի է հրավիրում օգոստոսի 17-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնում 100-րդ օրը լրանալու առիթով հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում: Այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:
«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը: Ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում մեր ավանդական դարձած հանդիպման վայրում մեծ հանրահավաք հրավիրենք եւ այդ հանրահավաքի ընթացքում նախ հանդիպենք, որովհետեւ չգիտեմ դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել եւ ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք:
Երկրորդ, կարծում եմ՝ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու հետո: Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում այդ զարգացումն ապահովել:
Ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ կան եւ ինչպես եք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել: մարտահրավերները կառավարել եւ ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի մասին, խոսել երեկվա Հայաստանի մասին եւ խոսել վաղվա Հայաստանի մասին:
Ընդհանուր առմամբ, դա չափազանց կարեւոր իրադարձություն է: Պարզից էլ պարզ է, որ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարեւոր է ապագայի կայուն հիմքերը դնելու համար, արդեն գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար, եւ իհարկե, այն խնդիրների մասին խոսելու համար, որ ի վերջո, որի հետ այս ընթացքում մենք բախվել ենք, որոնց լուծմամբ զբաղված ենք:
2018-07-31 09:18:24
Հասարակություն
IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ, հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։
2018-07-30 15:00:31
Հասարակություն
Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի 4 հոգանոց սպայական կազմով
Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին. «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ:
2018-07-30 12:05:10
Քաղաքական
ՀՀԿ խմբակցության հայտարարությունը
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է.
• Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։
• Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։
• Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
2018-07-30 06:35:54
Հասարակություն
Հայաստանում առաջին անգամ կնշվի ընկերների միջազգային օրը
Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի Կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»:
(ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի A/RES/65/275 բանաձևի համաձայն այս օրը սահմանված է որպես միասնականության խթանման և ընկերության օր, որը կօգնի աշխարհը դարձնել ավելի լավը):
2018-07-30 05:38:45
Հասարակություն
Տանկային բիաթլոն. հայերն առաջինն են
Ռուսաստանում հուլիսի 28-ին մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Տանկային բիաթլոնում ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց ելույթը խմբում առաջին տեղով են ավարտել։
2018-07-28 19:05:41
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։