Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորհրդարանում մեկնարկեց ՍԴ անդամի ընտրությունը
2019-06-18 16:04:40

Խորհրդարանում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրությունը: Քվեարկությանը ներկա են «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները, բացի Սասուն Միքայելյանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանական խմբակցությանը հրահանգ է եղել չբացակայել, մեկ մարդու պես մասնակցել քվեարկությանը:

ՍԴ անդամի պաշտոնին ՀՀ նախագահը ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր  պաշտոնը չի համալրվում 2018 թվականիմայիսից: Այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանն արդեն 4-րդ անգամ է փորձում ՍԴ դատավոր ընտրել:

Վերջին երեք թեկնածուներին առաջադրել է հանրապետության նախագահը: Առաջինը փաստաբան,Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախորդ տարվա հոկտեմբերին` 6-րդ գումարման ԱԺ գործունեության ավարտին, երբ խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական խմբակցությունն էր:

Երկրորդ անգամ՝ արդեն նոր գումարման խորհրդարանին նախագահը ներկայացրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Մինչև առաջադրումը նա հանրությանը հայտնի չէր, ապրում և աշխատում էր Գերմանիայում:

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար երրորդ անգամ առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: 

 

Ամենաընթերցվածը