Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հաջորդ շաբաթ կսկսվի ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների արտաքսումը
2019-06-18 15:03:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կսկսվի ԱՄՆ-ի տարածքում անօրինական ներգաղթյալների արտաքսումը:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթյալների և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որոնք անօրինակ ներխուժել են ԱՄՆ»,- գրել է Թրամփը:

Թրամփի գնահատել է նաև Մեքսիկայի աշխատանքը, որը լավ օգտագործում է իր միգրացիոն օրենսդրությունը:

Հունիսի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և Մեխիկոն միգրացիայի հարցում եկել են համաձայնության և դրա համաձայն` այդ լատինամերիկյան երկիրը 45 օրում պետք է նվազեցնի ԱՄՆ եկող անօրինական ներգաղթյալների հոսքը:

Ամենաընթերցվածը