Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծառուկյանը ՔԿ-ի ծանուցագրին պատասխանել է փաստաբանի միջոցով
2019-06-18 12:29:02

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը փաստաբանի միջոցով պատասխանել է Քննչական կոմիտեի կողմից իրեն ուղարկված ծանուցագրին` Ծառուկյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պատասխանել եմ դրան իմ փաստաբանի միջոցով, քանի որ ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, և բոլորը լիարժեք պետք է հարգեն օրենքը»,-ասել է Ծառուկյանը:

Նա նշել է, որ Քննչական կոմիտե գնալու կարիքը չի տեսնում. իր փաստաբանի միջոցով ուղարկել է թուղթ, որում արտահայտված է իր կարծիքը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վիրավորական չի համարում ծանուցագիրը պատռելը, Ծառուկյանն ասաց, որ դա չպետք է դներ շրջանակի մեջ կամ կախեր Այվազովսկու նկարի կողքին: Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ ծանուցագրին պատասխանել է փաստաբանի միջոցով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու գործով հունիսի 12-ին հրավիրվել էր հարցաքննության, որին  չէր ներկայացել: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասել էր, որ իրեն այս գործով հարցաքննության հրավիրելը վիրավորական է համարում: Հունիսի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ էր հրավիրվել հարցաքննության:

Ամենաընթերցվածը