Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Վաշինգտոն
2019-06-18 10:11:46

Այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն, որտեղ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Զոհրաբ Մնացականյան– Էլմար Մամեդյարով հանդիպումը կայանալու է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։ Վաշինգտոնում արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

ԱԳՆ–ն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
 

Ամենաընթերցվածը