Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-18 09:53:18
  • «Առավոտ». Նոր Հայաստանի պաշտոնյան
  • «Ժողովուրդ». Գեղամ Պետրոսյանը խոսել է իր դեմ ցուցմունք տված ենթասպայի մասին
  • «Ժամանակ». Պատճառն Արմեն Աշոտյանն է
  • «Փաստ». «Նաիրիտն» աճուրդով կվաճառվի. գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել

Նոր Հայաստանի պաշտոնյան

«Առավոտ»-ը Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար նշանակելը եւ նրա համաձայնությունը՝ այդ պաշտոնը ստանձնելու, խիստ դրական քայլեր է համարում:

«Նախ՝ բարեկեցիկ կյանքը, պաշտոնը, բազմաթիվ կապերը, կայունացած կենցաղը թողնելը եւ հայրենիք վերադառնալը կարող է լիցք հաղորդել արտերկրում ապրող նախկին հայաստանցիներին: Դուք լսել եք, չէ՞, նույն Գլենդեյլում ապրող մեր հայրենակիցների խոստումները՝ «հենց որ Սերժը գնա, ես տո~ւտ ժե, տու~տ ժե կգամ Հայաստան»: Երրորդ նախագահը մեկ տարուց ավելի է՝ թողել է իր պաշտոնը, բայց կուրծք ծեծող հայրենասերները չեն շտապում կատարել իրենց խոստումները, ավելին՝ հիմա էլ նոր իշխանության մեջ են թերություններ գտնում (ինչը, իհարկե, դժվար չէ)՝ իրենց չգալն արդարացնելու համար: Գուցե Զարեհի վերադառնալը ստիպի այդ կատեգորիայի մարդկանց ինչ-որ բան վերաիմաստավորել»,- գրում է թերթը:

Ըստ թերթի՝ ինքնին գործընթացը, կարեւոր է մեր պետության համար: «Նախ՝ բարեկեցիկ կյանքը, պաշտոնը, բազմաթիվ կապերը, կայունացած կենցաղը թողնելը եւ հայրենիք վերադառնալը կարող է լիցք հաղորդել արտերկրում ապրող նախկին հայաստանցիներին: Դուք լսել եք, չէ՞, նույն Գլենդեյլում ապրող մեր հայրենակիցների խոստումները՝ «հենց որ Սերժը գնա, ես տո~ւտ ժե, տու~տ ժե կգամ Հայաստան»: Երրորդ նախագահը մեկ տարուց ավելի է՝ թողել է իր պաշտոնը, բայց կուրծք ծեծող հայրենասերները չեն շտապում կատարել իրենց խոստումները, ավելին՝ հիմա էլ նոր իշխանության մեջ են թերություններ գտնում (ինչը, իհարկե, դժվար չէ)՝ իրենց չգալն արդարացնելու համար: Գուցե Զարեհի վերադառնալը ստիպի այդ կատեգորիայի մարդկանց ինչ-որ բան վերաիմաստավորել»,- գրում է թերթը:

Գեղամ Պետրոսյանը խոսել է իր դեմ ցուցմունք տված ենթասպայի մասին

Մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: «Ժողովուրդ»-ն այսօր, անդրադառնալով գործին, հիշեցնում է, որ ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը:

Թերթին ենթասպայի ցուցմունքից որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, եւ այդ ամենին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ կոնկրետ անուններ են տրվել: Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում:

«Նաիրիտն» աճուրդով կվաճառվի. գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել

«Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ շատ բացասական է վերաբերվում գործարանն աճուրդով վաճառելու որոշմանը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է, թե ինչպես են առանձին արտադրամասերն աշխատելու:

«Չեմ կարողանում հասկանալ գործարանն առանձին լոտերով աճուրդի հանելու նպատակը: Եթե աճուրդի հանվեին առանձին, օրինակ, քլորի, քացախաթթվի արտադրությունները, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում վաճառվելու են առանձին սարքավորումները: Հավանական է դառնում, որ առանձին լոտերի գնորդները դրանք հետագայում օտարելու են: Ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել աճուրդին, միայն մեկ սարքավորում գնել, դառնալ դրա սեփականատերը, իսկ արդյունքում մնացած արտադրությունը խաթարվում է»,-ասել է Իսրայելյանը:

Նրա համար նաև տարօրինակ է, որ երկար տարիներ գործարանի վերագործարկման համար պայքարող համակարգող խմբին չեն հրավիրել քննարկման. «Երեք կառավարություն է փոխվել, գործարանի համակարգող խումբը միշտ պայքարել է «Նաիրիտի» վերաթողարկման համար: Խմբի մեջ ներգրավված են մասնագետներ: Մի քիչ ցավ է պատճառում այն, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները գիտեն, որ կա համակարգող խումբ, բայց իրենց չեն հրավիրել կողմնակի մասնակցության համար՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու նպատակով»:

«Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի: 32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար»,-ասել է Կարեն Իսրայել յանը:

Իսրայելյանին թերթը հարց է ուղղել՝ գուցե այս աճուրդը կազմակերպվել է, որպեսզի մարեն գործարանի պարտքերը: «Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի: 32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար»,-ասել է Կարեն Իսրայել յանը:

Պատճառն Արմեն Աշոտյանն է

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառը Ուրիխանյանի կողմից իր վարած «Ճշմարտության պահը» հաղորդմանը Արմեն Աշոտյանին հրավիրելն է եղել:

Հեռուստաընկերությունում Ուրիխանյանին նախապես զգուշացրել են, որ Աշոտյանը իրենց մոտ արգելված անձ է, սակայն Ուրիխանյանին թվացել է, որ արգելքները իր վրա չեն տարածվում: Նա իրավիճակի լրջությունը գիտակցել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել է անձամբ Ծառուկյանը՝ Ուրիխանյանից պահանջելով վայր դնել մանդատն ու փակել հաղորդումը: Հաղորդումը փակվել է, բայց Ուրիխանյանը մանդատը վայր դնող չի»:

Ամենաընթերցվածը