Լիլիթ Աղբալյան
«Ռադիոլուր»
Ի՞նչ է հետևելու ԲԴԽ անդամների հրաժարականներին. թեմայի վերաբերյալ Ռադիոլուրը զրուցել է ԵՊՀ Սահմանադրական Իրավունքի ամբի 57ոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ:
«ԲԴԽ անդամների հրաժարականների պատճառը նրանց հանդեպ իշխանությունների վստահության պակասն է»,- ասում է Վարդան Այվազյանը:
Նրա կարծիքով կառույցի գործունեությունն արդարացված է, եթե արդյունավետ չի գործել, չի նշանակում, թե գոյություն պետք է չունենա:
Ըստ Վարդան Այվազյանի՝ հրաժարականներն ընդունելուց բացի, մեկ այլ կարեւոր հարց է նոր կադրեր գտնելը:
«Նման կադրեր կան, բայց քիչ են»,- կածում է Այվազյանն ու հավելում՝ ԲԴԽ անդամը պետք է առաջին հերթին հասկանա դատական իշխանության էությունը:
«Լինել միայն հեղափոխական եւ իրավաբան, բավարար չէ»,- ասում է ԵՊՀ Սահմանադրական Իրավունքի ամբիոնի վարիչը:
Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից