Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար
2019-06-17 17:59:37

Առատ ձյան և սողանքավտանգ վիճակի հետևանքով երրորդ օրն է, ինչ փակ է Ստեպանծմինդա-Վերին Լարս ավտոմայրուղու Կոբա-Գուդաուրիի ավտոճանապարհը: Ժինվալի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների կուտակումներ են արձանագրվել:

Լարսի ուղղությամբ մեկնող ուղևորներին տեղի իշխանությունները օգնություն են ցուցաբերել. 50 տեղանոց մահճակալներով վրաններ են խփել, վառարաններ վառել` վարորդների հանգիստը ապահովելու համար: Միաժամանակ, մեկանգամյա անվճար կերակուր են հյուրասիրել վարորդներին: Վաղը տեղումները կդադարեն, և տեխնիկան հնարավորություն կունենա մաքրել ճանապարհները: Անչափահաս երեխաներ ունեցող ուղևորներին վրացական իշխանությունները տեղավորել են հյուրանոցներում:

Շրջանում եղանակային պայմանների բարելավում օդերևութաբանները ակնկալում են արդեն վաղը:

Ամենաընթերցվածը