Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թեստերի շուրջ մտահոգությունները տեղին չեն. ԳԹԿ
2019-06-17 17:55:38

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դիմորդների քննական շրջանը շարունակվում է: Դիմորդներն արդեն քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու» առարկաներից:

Քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 25-ին: ԳԹԿ առաջին փուլի համար ստացել է շուրջ 10400 դիմում-հայտ: 

Ամենաշատ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից են՝, ամենաքիչը՝ «Համաշխարհային պատմությունից»:

Թեև ընդունելության քննությունների  վերջին մի քանի տարիների փորձը ցույց էր տալիս, որ միասնական քննությունների ինստիտուտը կայացել է, բողոքները՝ նվազել, այս տարի այնուամենայնիվ հայերենից մտահոգիչ արդյունքներ ունենք:

 Մոտ 5,5 հազար դիմորդների 20 տոկոսը անբավարար է ստացել: Դիտարկելով այս տարվա հայոց լեզվի քննությունների արդյունքները՝ լեզվաբան, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը մի միտում է արձանագրում. տարեց տարի ավելի ցածր ու ողբերգական արդյունքներ, որոնք ոչ այնքան կրթության ընդհանուր մակարդակի մասին են խոսում, որքան պետական լեզվի հանդեպ վերաբերմունքի:

Սա նշանակում է, որ 12-ամյա դպրոցը այս խնդիրը չի լուծում: Ավելին՝ կազմվում են թեստեր, որոնք հիմնված են մեխանիկական գիտելիքների վրա, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ ասում է զրուցակիցս:

Որքան էլ մասնագիտական շրջանակներում նման կարծիք հնչի՝ ԳԹԿ-ում շարունակում են պնդել, որ թեստային առաջադրանքների շուրջ մտահոգությունները տեղին չեն, - ասում է ԳԹԿ թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը:

Դիմորդներն արդեն քննություն են հանձնել նաև «Կենսաբանություն» (միջին միավոր՝ 13.4, անբավարար՝15.2 %, առավելագույն 18-20 միավոր՝ 24% ) , «Աշխարհագրություն» ( միջին միավոր՝ 13.7, անբավարար՝7 %, առավելագույն 18-20 միավոր՝ 21%), «Համաշխարհային պատմություն» (միջին միավոր՝ 13.6, անբավարար՝1.5 %, առավելագույն 18-20 միավոր՝ 27.5%),  «Ֆիզիկա» (միջին միավորը 11.7,  անբավարար՝22.8 %, Առավելագույն  18-20 միավոր՝ 12.6%), «Օտար լեզու» առարկաներից:  Առջևում  «մաթեմատիկայի», «Հայոց պատմության», «Քիմիայի» ու «Ռուսաց լեզվի» քննություններն են:

0:00
0:00

Ամենաընթերցվածը