Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊԲ հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են
2019-06-17 13:40:42

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ այսօր մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Ամենաընթերցվածը