Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջին ՄՌՏ սարքի հեղինակը՝ հայազգի գիտնական Ռեյմոնդ Դամադյանը Հայաստանում է
2019-06-17 13:27:14

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հայազգի աշխարհահռչակ գիտնական և մագնիսական ռեզոնանսային ախտորոշման (ՄՌՏ) առաջին սարքի հեղինակ Ռեյմոնդ Դամադյանին:

Ամերիկաբնակ հայազգի գիտնականը ներկայացրել է ուղղահայաց ՄՌՏ սարքավորման ներդրմամբ պայմանավորված մի շարք նոր հնարավորությունները բժշկության մեջ: Նա նշել է, որ նյարդադեգեներատիվ հիվանդությունները տեսանելի և ախտորոշելի են դարձել իր այդ գյուտի շնորհիվ:

Պրոֆեսոր Դամադյանը օրինակներ է բերել, թե այդ սարքի շնորհիվ ինչպես են Պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդները ստացել առավել ճշգրիտ ախտորոշում, որի շնորհիվ կազմակերպվել է ավելի արդյունավետ բուժում` կարճ ժամկետներում:

«Նյարդադեգեներատիվ հիվանդությունների բուժումը հեղափոխականացնելու ուժն ուղղահայաց ՄՌՏ սարքի ձեռքում է գտնվում», - շեշտել է Ռայմոնդ Դամադյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հայազգի գիտնականին նման գյուտի և բժշկական նշանակալի ձեռքբերման համար, ինչպես նաև կարևորել է ուղղահայաց ՄՌՏ սարքի ներդրումը բժշկության մեջ և նշել, որ ուրախ կլինի, եթե այդ սարքը օգտագործվի նաև Հայաստանում:

Ամենաընթերցվածը