Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կինեմատոգրաֆիան այն ոլորտներից է, որտեղ Հայաստանն ունի ներուժ. Պյոտր Սվիտալսկի
2019-06-17 12:12:23

Հայաստանը կինեմատոգրաֆիայի ոլորտում ունի ներուժ, որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի՝ կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների թեմայով խորհրդարանական լսումներին տեսակետ է հայտնել Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա հատուկ նշել է «Ոսկե Ծիրան» հիմնադրամի դերը՝ Կինոյի մասին օրենքի նախագծի մշակման նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Եվրոպացի դիվանագետն ասել է, որ ԵՄ-ն որոշել աջակցել նախաձեռնությանը, ջանքերին. «Առաջին պատճառն այն է, որ մենք կարծում ենք, որ մշակույթը շատ հզոր գործիք է Հայաստանի համար, որը կարող է ոչ միայն բարձրացնել երկրի իմիջը, այլ նաև ներդրում կատարելու տնտեսության զարգացման գործում: Երկրորդ պատճառն այն է, որ մենք գտնում ենք, որ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ, և որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: Երրորդն այն է, որ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին»:

Ենթածրագրերի մակարդակով Հայաստանը արդեն երկու միջոցառման է մասնակցում, և իրենք գտնում են, որ Հայաստանը հաջողությամբ կմասնակցի, իսկ այդ ծրագրերն օգուտ կբերեն երկրին: Նա նշել է, որ երրորդ ենթածրագիրը վերաբերում է լրատվամիջոցներին: «Բրյուսելում լսեցինք, որ Հայաստանն ուզում է մասնակցել 2020-2022 թթ համագործակցային ծրագրին, և մշակույթը կարևոր գործոններից է այդ մասնակցությունը հնարավոր դարձնելու համար»,-ասել է Սվիտալսկին ու խոստացել, որ ամեն ինչ կանեն, որ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցությունը շարունակվի:

Տես նաև՝

Ամենաընթերցվածը