Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է. բանաստեղծի տուն-թանգարանում նաև նշելու են նրա ծննդյան 95-ամյակը
2019-06-17 10:02:20

Հունիսի 17-ը հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այսօր մեծ շուքով նշվելու է նաև բանաստեղծի ծննդյան 95-ամյակը:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 12:00-ին, Պարույր Սևակի տուն-թանգարանում: Ելույթ կունենան «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան), «Պոեզիայի թատրոն» թատերախումբը, Գ. Գինոսյանի «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: Տեղի կունենա նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիայի սաները, որոնք օրվա ընթացքում Պարույր Սևակի տան այգում նկարակալների վրա դրված կտավներին կվերարտադրեն այգու բնապատկերը:

Հյուրերի թվում կլինեն պաշտոնատար անձինք, ուսանողներ, դպրոցականներ, համայնքի բնակիչներ և մի խումբ մտավորականներ՝ գրականագետներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ:

Ամենաընթերցվածը