Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է
2019-06-15 14:28:15

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական վարչության գրության հիման վրա բուժհաստատություն է տեղափոխվել հունիսի 14-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում։

«Մանվել Գրիգորյանը հիմա պալատում է։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա երեկ մեզ մոտ տեղափոխվել էր անոթի վիճակում՝ անալիզներ հանձնելու նպատակով»,-ասաց նա՝ հավելելով, որ վիճակի մասին վերջնական տեղեկատվություն հնարավոր կլինի հայտնել հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո։

Մեր այն հարցին, թե երբ դուրս կգրվի Մանվել Գրիգորյանը, Անատոլի Գնունին պատասխանեց, որ Գրիգորյանի դուրսգրումը բուժհաստատությունից իրականացվում է քրեակատարողական վարչության համապատասխան գրության հիման վրա։ 

Ամենաընթերցվածը