Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-15 10:23:12
  • «168 ժամ». «Ուղղաթիռների թռիչքներն իրավիճակին նոր սրություն են հաղորդել»
  • «Ժամանակ». Ինչու է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը
  • «Փաստ». Լուրջ փորձություն Ստրասբուրգում
  • «Ժողովուրդ». Քաղաքապետարանը երևանցիներին չի պաշտպանում լվիճներից

«Ուղղաթիռների թռիչքներն իրավիճակին նոր սրություն են հաղորդել»

Սահմանում առկա իրավիճակի շուրջ «168 ժամ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

«Իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար պետք է իրադարձությունները դիտարկել առավել մեծ ռակուրսով: Իրավիճակը կարող է լարված լինել նույնիսկ այն պարագայում, եթե անգամ սահմանին զոհեր չլինեն: Ամենավառ օրինակը սահմանագծի մերձակա տարածքներում ադրբեջանական ուղղաթիռների շարժերն են, որոնք տվյալ իրավիճակում կրակ չեն բացում, զոհեր չկան, սակայն հենց միայն նրանց թռիչքներն այդ հատվածում իրավիճակին լրացուցիչ սրություն են հաղորդում»,-ասել է թերթի զրուցակիցը:

Սահմանում բացասական դինամիկան պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սակայն, կարծում է՝ առանցքայինը բանակցային գործընթացի շուրջ ստեղծված անորոշությունն է:

Այս հարցում Արցախը և Հայաստանն ի՞նչ անելիքներ ունեն, հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում հարցին՝ պատասխանել է. «Պետք է կենտրոնանալ և ռեսուրսները մոբիլիզացնել այն ուղղություններով, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Անելիքները շատ են, ուղղությունները՝ տարբեր: Այս պահին առաջնայինը՝ ակտիվ աշխատել միջնորդների հետ, թույլ չտալ իրավիճակի առավել լարում և, իհարկե, ստեղծել հնարավորություններ զարգացումները բանակցությունների սեղան տեղափոխելու համար»:

«Պետք է կենտրոնանալ և ռեսուրսները մոբիլիզացնել այն ուղղություններով, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Անելիքները շատ են, ուղղությունները՝ տարբեր: Այս պահին առաջնայինը՝ ակտիվ աշխատել միջնորդների հետ, թույլ չտալ իրավիճակի առավել լարում և, իհարկե, ստեղծել հնարավորություններ զարգացումները բանակցությունների սեղան տեղափոխելու համար»:

Լուրջ փորձություն Ստրասբուրգում

2019թ. հուլիսի 4-8-ին Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում քննարկման է դրվելու Արցախյան հակամարտության վերաբերյալ բանաձև, որում, ինչպես «Փաստ»-ն է նշում, առկա են «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ թեզեր ու ակնհայտ հակահայկական այլ ձևակերպումներ: Բանաձևի հեղինակը իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելին է, ով հայտնի է որպես ադրբեջանամետ քաղաքական գործիչ:

«Ժամանակին խորհրդարանական դիվանագիտությունը կարողանում էր որոշակի հաջողությամբ չեզոքացնել նման օրինագծերը: Բացառություն է կազմում նմանօրինակ դիվանագիտական մի բացթողում, որը տեղի է ունեցել չորս տարի առաջ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ շրջանակներում, երբ ակնհայտ հակաարցախյան ձևակերպումներով բանաձև է ի հայտ եկել: Թե որքանով հիմա կհաջողվի չեզոքացնել վտանգները, որոնցով լի է այդ բանաձևը, ժամանակը ցույց կտա:

Փաստն այն է, որ սա Փաշինյանի թիմի համար լուրջ փորձություն է արտաքին քաղաքականության, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության առումով»,- գրում է թերթը՝ նշելով, որ պատվիրակության ղեկավարն է Հայկ Կոնջորյանը, իսկ կազմում ընդգրկված են Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Տիգրան Ուրիխանյանն ու Անի Սամսոնյանը:

«Ժամանակ». Ինչու է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իբրև թե վայր է դնում իր մանդատը և դադարեցնում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդաշարը: Սրա պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը: Բայց Ուրիխանյանը ոչ մի կերպ չի հրաժարվի պատգամավորական մանդատից: Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա, որպեսզի հազարավոր մարդիկ իրեն խնդրեն վայր չդնել մանդատը։ Ինքն էլ դա ներկայացնի Ծառուկյանին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է նրա ղեկավարած խմբակցությունում։»

Քաղաքապետարանը երևանցիներին չի պաշտպանում լվիճներից

Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից բողոքներ, դժգոհություններ է ստանում, որ Երեւանի այգիներում ծառերի տակ տեղադրված նստարաններին չի լինում նստել, ծառերից կա՛մ լվիճներ են թափվում, կա՛մ էլ շիրանման նյութ:

Բողոքում են նաեւ բազմաբնակարան շենքերի բնակիչները, որոնք փոխանցում են, որ հարեւանությամբ գտնվող ծառերից իրենց բնակարանները լցվում են լվիճներով: Պարզվում է, որ ծառերի լվիճները գրոհել են ոչ միայն մարդկանց տները, այլեւ հասարակական տրանսպորտը, մասնավորապես` ավտոբուսները:

«Եթե կան կոնկրետ հասցեներ, ես կարող եմ աշխատողների ուղարկել, որոնք կիրականացնեն բուժումը: Պարզ է, որ ամբողջ քաղաքում 150 տոկոսով հնարավոր չէ իրականացնել, որոշակի փողոցների, բակերի հետ կապված մենք ահազանգեր ունենք եւ հերթով սպասարկում ենք: Նաեւ` այս տարի տարօրինակ է, բայց ակացիաների մասով էլ խնդիր ունենք: Բոլորին ուղարկել ենք հանձնարարական, որ փոքր գնդաձեւ ակացիաներն էլ մշակեն: Մեզ հասցեներ տրամադրե՛ք, մենք համապատասխան աշխատողներին կուղարկենք, կմշակեն»,- տեղեկացրել է բնապահպանության վարչության պետը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ ահազանգել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետին՝ Խաչիկ Հակոբյանին, որը վստահեցրել է, որ քաղաքում հիմնականում արված են բուժումները: «Եթե կան կոնկրետ հասցեներ, ես կարող եմ աշխատողների ուղարկել, որոնք կիրականացնեն բուժումը: Պարզ է, որ ամբողջ քաղաքում 150 տոկոսով հնարավոր չէ իրականացնել, որոշակի փողոցների, բակերի հետ կապված մենք ահազանգեր ունենք եւ հերթով սպասարկում ենք: Նաեւ` այս տարի տարօրինակ է, բայց ակացիաների մասով էլ խնդիր ունենք: Բոլորին ուղարկել ենք հանձնարարական, որ փոքր գնդաձեւ ակացիաներն էլ մշակեն: Մեզ հասցեներ տրամադրե՛ք, մենք համապատասխան աշխատողներին կուղարկենք, կմշակեն»,- տեղեկացրել է բնապահպանության վարչության պետը:

Ամենաընթերցվածը