Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերությունից 28 տարի անց կրկին նույն վայրում     
2019-06-15 13:40:49

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
    
       

Սերգո Բախշիյանը 28 տարվա ընդմիջումից հետո Տիգրանակերտում էր։ Ուղիղ 28  տարի առաջ  նա այստեղ էր գերու կարգավիճակով։ 

«Թուրքերի 4-րդ բանակը մեզ  բռնեց, բերեց ստեղ։ Ամենափիսը ստեղ ա եղել։ Բերեցին ստեղ, հետո տարբեր տեղեր տարան՝  Շուշի, Բաքու։ Առաջինը պիրել ան ստի, ամենափիսը ստի ա իլել, դրա համար զզված եմ ստեղ ալ։ Ուզալ չի նայեմ էս ճանապարհին։ Բերեցին ըստի, տարան տարբեր տեղեր։ Լիդերներին բռնում էին, մեկն էլ ես էի։  Էն վախտը չէի պատկրեացնում, որ մի օր կպտտվիմ ստեղ։ Մեր զենքը քիչ էր, բայց ոնց են ասում՝ դուխ ունեինք։ Հենա է տյուրման ա։ Վատ էին վարվում ՝փիստալեթը ձեռիս, գրանատը վրես կախած, որ դուն ըլնեիր, հի՞ նչ կանեիր։ 11 ամիս, 15 օր, 6 ժամ»։

Խոստովանում  է «Դաժե չէի ուզում նայել էս ճանապարհին։ Կարմիրավան գյուղից 1991թվականի մայիսին 15 թե 20-ին գերի ընկա  ու մեզ բերեցին  էստեղ։ Չեմ հիշում ճիշտ օրը»,- պատմում է Ռադիոլուրին։

Մինչ տարածքների ազատագրումը՝ որպես գերի 

Տիգրանակերտը միայն վայրը չէ, որ զրուցակիցս այցելել է նախ որպես գերի, հետո նաև՝ որպես ազատագրված ու հայկական տարածք՝ Շուշիի բանտում  նույնպես նույն կարգավիճակով է եղել։ Հիշում է «Մեզ տեղափոխալ ան ու նոր ազատագրել Շուշին։ Մեր տարալան Կիրովաբադ, նոր մեր քամակին Շուշին ազատագրալ ան։ Ես որ տուս եմ եկալ, ազատագրած էր Շուշին։ Մտածում էի, էն ինչ եղել, եղել ա, դրանից հետո հաջողություն լինի, առողջություն, խաղաղություն լինի մեր ազգին։ Տարբեր տեղեր են տարել՝ Շուշի, Կիրովաբադ, Բաքու։ Սկի ալ չեմ փոշամնիլ։ Ջանիս կեսը կա ոչ, էլի չեմ փոշամնել, որ ըտենց բաները արալ ենք»։

 

Չի զղջում  ոչ մի բանի համար 


«Էնքան հաճույք եմ հիմա զգում, մենք շատ բան անք կորցրալ, բայց իրանք ալ մեզանից շատ  ան կորցրալ։ Իսկական իմ  գյուղս մնացել ա իրանց ձեռիքն, բայց դե թազա Կարմիրավան կա։ Բայց դե իրանք ինչքան գյուղեր են մեզ փողել։ Փոշմանած չեմ, հպարտ եմ»։

Զրույցին միջամտում է քույրը


Սերգո Բախշիյանի քույրը՝  Սիրվարդ Բախշիյանը,  եղբոր մասին հպարտությամբ  է  խոսում։ «Միակ ղարաբաղցին ա եղել, օդաչու, որ խցկվել ա ուղղաթիռի մեջ ու հասել ա Գետաշեն։ Բոլորը Հայաստանից էին, Արցախից մենակ՝ ինքը։ Իրա գլխի համար մեծ գլխագին էին պահանջում թուրքերը։ Գիտեին, որ Սերգոն զենքերը պատրաստում և ամենամեծ պատիժը ինքը պիտի կրեր։ Փառք Աստծո ազատվեց։ Ավտոմատի կոթով խփում են հորս իջացնում են, եղբորս տանում են՝ տասը հոգու։ Եղբորս վերջում  ազատեցին»,- ասում է զրուցակիցս։

2016-ի ապրիլին էլ այս ընտանիքը  գյուղը չի թողել

Սիրվարդ Բախշյանը հիշում է, որ ապրիլյան պատերազմի օրերին  միայն փոքրիկներին են  Երևան բերել։  «Մեծ կորուստ ունեցանք, վշտից մայրս մահացավ, քանի որ շրջափակման մեջ էին ընկել՝ Թալիշի բարձունքում, երեք օր ոչինչ չեն ունեցել ուտելու, միայն կոնֆետ են կերել։ Արյունլվա վիճակով կարողացան հասնել։ Շատ դժվարություններով ենք առաջ անցնում։ Նոր Կարմիրավանի տունը համարվում է մեր գերդաստանի հոգսը։ Եղբարս  դեռ ծածկ չունի։ Տարածքը կա, տունը չկա»։

Ապրած կյանքի 11 անմոռաց տարիները 

11 ամիս, 15 օր , 6 ժամ ի՞նչը երբեք չի մոռանա Սերգո Բախշիյանը «Դե  դա մեր տանջմունքն ա, քեզ նման ջահելների հետ էի։ Աստվածն ա մեզ պահել։ Շանը ոնց են հաց քցում ըտենց էին տալիս։ Ես արհեստավոր էի, գործ էի անում, պապիրոս էին տալիս, բերում տալիս էի ընկերներիս։ Կարմիր խաչով ազատեցին»։


 

Խոստովանություն՝ ցածրաձայն

Ձայնագրիչն ա նջատելուց հետո  խոնավ ու տխուր աչքերով  ինքն իրեն շշնջաց՝ վերքերս թարմացրեցիր։

0:00
0:00

Ամենաընթերցվածը