Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
2019-06-14 23:44:57

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները:

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա: Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»,-հայտնել է պատգամավորը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ի դեպ, առաջին անգամ չէ, որ հայտարարում է պատգամավորության մանդատից հրաժարվելու մասին։ Վերջին անգամ նա հայտարարել էր այդ մասին 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, ապա, մինչեւ 15 օրյա ժամկետը լրանալը՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարվեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի իր դիմումը։

 

 

Ամենաընթերցվածը