Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանը սպառնում է
2019-06-14 19:41:52

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը նախորդ նիստին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին այն հիմավորմամբ, թե դատավոր Արմեն Դանիելյանը կայացնում է այնպիսի վճիռներ, որոնք լինում են հօգուտ դատախազության:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:

«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ինձ` դատավոր Դանիելյանիս, ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,- ասաց Դանիելյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը:

«Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է անում: Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետի ավարտվելուց հետո: Չեմ բացառում, որ որոշ գործերում կարող է՝ սխալներ եղել են, հետևաբար, չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ուղղակի ամբողջությամբ «կարած» գործ է: Մենք դեռ հասնելու ենք դրան, բայց ելնելով այս ամեն ինչից և Ձեր նկատմամբ հնչած անվստահության կարծիքներից, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ձեր «յախան» թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս»,- ասաց Քոչարյանը՝ դիմելով դատավորին:

Երկրորդ նախագահն ընդգծեց՝ այս ամենից լավ հոտ չի գալիս, նա նշեց, որ այս գործը «սարքելու», «կարելու» համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու, ընդ որում, շատ խիստ: Նա անդրադարձավ նաև փաստին, որ դատավոր Արմեն Դանիելյանին ինքն է նշանակել:

Քոչարյանը նաև տեղեկացրեց՝ գործի նկարագրական մասն ամբողջությամբ չի համապատասխանում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թ. մարտի 1-ին:

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան:

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ. ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից

Ամենաընթերցվածը