Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ են ֆրանսիական քաղաքները հրաժարվում Արցախի հետ բարեկամությունից
2019-06-14 13:29:20

Ֆրանսիայի կողմից Արցախի թվով 4 քաղաքների միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագրերի չեղարկումը Ադրբեջանի ճնշման արդյունք է: «Ռադիոլուրին» նման տեսակետ է հայտնել ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ մեկնաբանելով մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական եւ հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանների կայացրած որոշումները, համաձայն որոնց չեղարկվել են Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:

Ըստ քաղաքագետի՝ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության անդամ եւ չեղարկելով Արցախի հետ բարեկամության հռչակագրերը, ցանկանում է իր հավասարակշռությունը եւ «չեզոքությունը» պահել, քանի որ Բաքուն տարբեր հարթակներում պնդում է, որ չի կարող համանախագահող երկիրը բարեկամության հռչակագրեր կնքել միջազգայնորեն չճանաչված երկրի հետ:

Կայծ Մինասյանի դիտարկմամբ՝ այս ամենում նաեւ տնտեսական բաղադրիչ կա, քանի որ երկու երկրները առեւտրային լավ գործընկերներ են: «Այս որոշմամբ ադզակ ուղարկվեց Բաքու՝ տնտեսական նոր համագործակացության հեռանկարի եւ նոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից»,- ասել է Կայծ Մինասյանը: Քաղաքագետը կարծում է՝ պատասխանատվության բաժինը նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի եւ ՀՀ –ի վրա է ընկած, եւ հարկավոր է փոխել կազմակերպությունների գործելակերպը ու կեցվածքը, եթե ոչ նման փոքրիկ պարտություններն անխուսափելի են:

Ամենաընթերցվածը