Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետը նոր նշանակում է արել
2019-06-14 11:47:49

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար է նշանակվել Զարեհ Սինանյանը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,– գրված է վարչապետ Ն. Փաշինյանի հրամանագրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի բարձր պաշտոն ստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարությունում։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի նախարարությունը միացվել է վարչապետի աշխատակազմին՝ վերաձևակերպվելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի։

Տես նաև՝ Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել՝ Հայաստանում բարձր պաշտոն ստանձնելու համար

Ամենաընթերցվածը