Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գործատուի և աշխատողների միջև վեճը խորանում է
2019-06-14 11:32:34

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում արդեն 2 շաբաթ է լարված մթնոլորտ է տիրում։ Խնդիրները լուծվելու փոխարեն ավելի են խորանում, արդեն 10 օրից ավելի աշխատողները մատնված են հարկադիր պարապուրդի, նրանք ամեն առավոտ գալիս են աշխատավայր, բայց հանդիպում են փակ դռների: Ղեկավարությունը ստեղծված վիճակի համար մեղադրում է աշխատողներին, նրանք էլ՝ ղեկավարությանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խնդրի լուծման համար հանդիպել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ստուգումներ է իրականացնում կարի արտադրամասում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարույթ, ստուգումները կշարունակվեն 10 օր:

Ամեն ինչ սկսվեց մայիս ամսվա աշխատավարձը ստանալու օրը , երբ տհաճ անակնկալ մատուցվեց կարող բանվորներին, նվազագույն՝ 55 հազար դրամի փոխարեն ավելի քիչ գումար ստացան, այն էլ կանխիկ․ նախկինում բանկային քարտով էին ստանում։

«Տվյալ պահին ստացել եմ աշխատավարձս՝ 22 հազար դրամ այն դեպքում, երբ ես մեկ մեքենայի վրա չեմ աշխատում»,- ասում է կարող բանվորուհի Նարինե Մանուկյանը:

Մաթևոսյան Թագուշը դժգոհում է. «130 գործ կհանեմ՝ 30 հազար կստանամ, էդ ինչ է նշանակում»:

Մանուկյան Օհաննա. «Սաղ ամիսն աշխատել ենք, էսօր փողը բաժնել են՝ 20 հազար»

Ագապի Տեփոյան . «Երկու երեխա կպահեմ, ես ի վիճակի չեմ 20 հազարով էրեխա պահեմ»։

«Սասստեքս» կարի արտադրամասի ղեկավարության միակ ներկայացուչիչ՝ շինարարության պատասխանատու Ներսես Թաշչյանն աշխատավարձերի նվազման պատճառը արդարացված է համարում՝ պայմանագրով է այդպես, նշում է նա ։

«Քանի որ գործը գործարքային եղած է, իրանք էլ լուր չունեն, աշխատել են 4-5 ամիս, ստացել են 55 հազար դրամ, հիմա ժամանակը եկել է ու ամեն մեկին տվին գործարքով»,- պարզաբանել է «Սաստեքս» ընկերության շինարարության պատասխանատու Ներսես Թաշչյանը:

Աշխատակիցները սակայն պնդում են, որ եթե գործարքով են վճարել, ինչու նախանշված չափից ավելին կարողները նույնպես թերի են վճարվել։ Բողոքները վերաբերվում էին նաև բարձր տույժ ու տուգանքներին, աշխատանքային վատ պայմաններին։

Մաթևոսյան Թագուշ . «Ունեցել եմ բուլետին, չի վճարվել, երբ որ թևս կոտրած է եղել, իրանք տեսել են»։
Մարուսյա Ասատրյան. «Արձակուրդ տվեցին, դիմում գրեցի, ստորագրված օրինակն ինձ չհասավ, վերջում էլ աշխատավարձիցս պահեցին»։

Ասյա Հարոյանն էլ բողոքել է. «Եթե մեկ րոպե ուշանամ, աշխատավարձիցս պահում են, երբ ընդամենը ստացել եմ 33 հազար դրամ»:

Խնդիրները լուծվելու փոխարեն ավելի են խորանում, արդեն 10 օրից ավելի աշխատողները մատնված են հարկադիր պարապուրդի, նրանք ամեն առավոտ գալիս են աշխատավայր, բայց հանդիպում են փակ դռների: Ղեկավարությունը ստեղծված վիճակի համար մեղադրում է աշխատողներին, նրանք էլ՝ ղեկավարությանը:

Ըստ «Սասստեքսի» շինարարական գծով պատասխանատու Ներսես Թաշչյանի. «Հիմա եթե երեք հարկը կրճատենք, թողնենք մեկ հարկ, կտեսնեք որ իսկական աշխատողները 90-100 հազար փող կստանան, բայց մի քանի դանդաղ աշխատողներից տուժվում են բոլորը, նոր պայմանագրեր կստորագրվի, բայց էլի գործարքային պիտի լինի, ով դեմ է, նկատողություն կստանա, կազատվի աշխատանքից»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խնդրի լուծման համար հանդիպել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, ստեղծվել է աշխատանքային խումբը, որը սկսել է ստուգումներ իրականացնել կարի արտադրամասում: Տեսչությանը սակայն դիմավորել են միայն աշխատողները եւ տնօրինության միակ ներկայացուցիչը՝ շինարարական գծով պատասխանատուն՝ Ներսես Թաշչյանը: Ղեկավարության բացակայությունն էլ վերջինս պատճառաբանում է վատառողջ լինելով։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարույթ, ստուգումները կշարունակվեն 10 օր:

0:00
0:00

Ամենաընթերցվածը