Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարում
2019-06-14 10:48:20

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին արտահերթ նիստ է գումարելու:

ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ հետեւյալ օրակարգով.

  1. «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով,
  2. «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը,
  3. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով,
  4. «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով:
Ամենաընթերցվածը