Հայաստանում արտադրված խելացի դրամապանակներն արտահանվում են աշխարհի 135 երկիր։ Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Volterman սմարթ դրամապանակը համալրված է հինգ եզակի գործառույթներով. GPS–ը, որը հեշտությամբ օգնում է սեփականատիրոջը գտնել այն կամ գողության դեպքում իմանալ, որտեղ է այն գտնվում`անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է այն։ Դրամապանակն ունի նաև «lost mode» ֆունկցիա, որն իրենից ներկայացնում է ներկառուցված տեսախցիկ, որը կարող է լուսանկարել գողին և նկարը ուղարկել սեփականատիրոջ հեռախոսին։
Volterman–ն ունի նաև «Bluetooth alarm» ծանուցման ֆունկցիան, որը սինքրոնիզացվում է սեփականատիրոջ հեռախոսի հետ և ձայնային ազդանշաններ ուղարկում, եթե դրամապանակի և սեփականատիրոջ միջև հեռավորությունն ավելանում է։ Դրամապանակում գործում է նաև «power bank» ֆունկցիան, որը թույլ է տալիս լիցքավորել հեռախոսը և ուրիշ սարքավորումներ։ Volterman–ը նաև թուլ է տալիս հեռախոսն ապահովել ինտերնետով «Wi-Fi hotspot» ֆունկցիայի շնորհիվ։