Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մահվան» վերելակներին հրաժեշտ կտանք
2019-06-12 14:18:20

Վերելակների հետ կապված մի շարք միջադեպերից հետո Երեւանի քաղաքապետարանը, կարծես, լուծումներ է գտել Երեւանի վերելակային տնտեսությունը թարմացնելու համար: Առաջիկա քայլերի մասին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր խոսել է Աժ-ում՝ բյուջետային հաշվետվության ժամանակ:

«Եթե չեմ սխալվում Երեւանի քաղաքապետարանն այսօր մրցույթի պետք է դնի 20 վերելակ: Մենք մեր ուժերով գնելու ենք, տեղադրենք, որպեսզի այս փոքր մոդելով հասկանանք, թե ինչ խնդիրներ կարող ենք ունենալ եւ մեծ ծրագրում այդ խնդիրներն արդեն հաղթահարված լինեն»,- ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշել է, որ այս հարցով երեկ հանդիպում են ունեցել կառավարությունում՝ փոխվարչապետի գրասենյակում: Ներկայացրել են ծրագիրը, թե ինչպես են պատկերացնում վերելակային տնտեսության թարմացման հարցը: Մեծածավալ աշխատանքներից առաջ ծրագիրը ներկայացվելու է բոլոր շահագրգիռ մարմիններին, իսկ մինչ այդ կգործարկվի ծրագրի փոքր մոդելը:

Հնամաշ վերելակները քաղաքացիները սկսել են անվանել «մահվան վերելակներ»:
Երեւանի բազմաբնակարան շենքերում այսօր գրանցված է ավելի քան 4700 վերելակ, որոնցից ընդամենը 1300-ն է, որ ունի փորձագիտական եզրակացություն, մի մասը՝ բացասական ելքով: Վերելակների մեծ մասի պիտանելիության ժամկետը վաղուց անցել է:

Ամենաընթերցվածը