Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-12 09:58:29
  • «Ժամանակ». ՍԴ-ն այս կազմով Քոչարյանի գործը չի քննի
  • «Առավոտ». Ճահիճը եւ հեղափոխությունը
  • «Ժողովուրդ». Բնակարանների թանկացում՝ եկամտահարկի հաշվին
  • «Փաստ». Գնաճի նոր ալիք

ՍԴ-ն այս կազմով Քոչարյանի գործը չի քննի

«Ժամանակը» զրուցել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Հարցերից մեկը ՍԴ-ի երեկ կայացրած որոշման մասին է, որով մեկ ամսով երկարացվել է Մարտի 1-ի անջատված մասով գործի քննությունը: Սա դատական պրոցեսը ձգձգելու միտո՞ւմ է՝ հետաքրքվել է թերթը:

«Ոչ, Սահմանադրական դատարանն իրավունք չուներ. նախ՝ դատավորը չպետք է որոշումն ուղարկեր ՍԴ: Գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում է: Դատավորը պետք է սպասեր, Վերաքննիչում վիճարկվեր, եթե որոշումը մնար ուժի մեջ, հետո նոր պետք է ուղարկեր ՍԴ: Ուղղակի ՍԴ-ն ժամանակ է տալիս դատավորի սխալն ուղղելու, իր մոտ գործի քննությունը հետաձգում է, որպեսզի վերաքննիչը կարողանա այդ ընթացքում որոշում կայացնել: Բայց ես կարծում եմ ՍԴ-ում այդ գործը չի քննվի, փակագծերը հիմա չեմ բացում: Համենայնդեպս, այս կազմով ՍԴ-ն Քոչարյանի գործը չի քննի», - պատասխանել է նա:

Ճահիճը եւ հեղափոխությունը

«Առավոտն» անդրադարձել է նախօրեին երթուղայինում տեղի ունեցած հայտնի միջադեպին: Երիտասարդ աղջիկը, որը մեր շատ երիտասարդների նման 21-րդ դարի անկախ Հայաստանի քաղաքացի է, նկատողություն է արել երթուղայինի վարորդին՝ մեքենայում ծխելու համար: Վերջինս նկատողությանը պատասխանել է լկտիաբար՝ էդ էր պակաս աղջկա ասելով սիգարետ հանգցնի: Երթուղայինի մնացած ուղեւորները անվերապահ սատարել են կարգազանց վարորդին՝ «դե, տղամարդ է, նյարդայնացել է» ու սկսել են կշտամբել օրինական պահանջ ներկայացրած աղջկան, որը մնացել է միայնակ, թերթի բնորոշմամբ, ագրեսիվ «ճահճի» դեմ:

«Առավոտը»՝ ներկայացնելով այս միջադեպը հարց է ձևակերպել՝ ինչպե՞ս է այդ «ճահիճը» մեկ տարի առաջ հեղափոխություն արել ու փորձել է պատասխանել դրան:

«Մենք վատ էինք ապրում, որովհետեւ մեզ թալանում էին»: Այս թեզի շուրջ, ըստ թերթի, կա լայն հասարակական կոնսենսուս: Ավելին՝ «մենք հիմա էլ ենք վատ ապրում, որովհետեւ մեզ 20 տարի թալանում էին, էս ջահելներն էլ չեն կարողանում երկիրը կարգի բերել» թեզի շուրջ թերթը նույնպես համաձայնություն է տեսնում: Եվ կարծում է, որ մարդիկ չեն սխալվում՝ եթե «թալանելու» տակ նրանք հասկանում են իշխանավորների եւ նրանց հետ փոխկապակցված օլիգարխիայի անօրինական վարքը:

Բայց «Առավոտ»-ը դա համարում է միայն ճշմարտության կեսը, նույնիսկ՝ ճշմարտության 30-40 տոկոսը: Իսկ ճշմարտության մնացած կեսը կամ 60-70 տոկոսը, ըստ թերթի, հետեւյալն է՝ «ես լավ չեմ ապրում, որովհետեւ ինքս սխալ վարք եմ դրսեւորում՝ ծույլ եմ, նախանձ եմ, վախկոտ եմ, նախաձեռնող չեմ, օրենքները չեմ հարգում, օրենքները խախտելու եւ հակահասարակական վարք դրսեւորելու հանդեպ հանդուրժող եմ, այդ խախտումների համար հազար ու մի «արդարացում» եմ գտնում, ինքս եմ խախտում կամ օգտվում եմ խախտումների օգուտներից, շարունակում եմ մտածել, որ միայն այդպես է հնարավոր «ընտանիք պահել» եւ այլն եւ այլն»:

Հայաստանում հիմնական զանգվածը չգիտի ինչ է Պետությունը, Օրենքը, պատասխանատվությունը եւ չի էլ ուզում իմանալ: Վարորդն ու նրան սատարող կանայք, թերթի համոզմամբ, հենց այդ մեծամասնությունից են: Իսկ հեղափոխություն են արել՝ մտածելով՝ գուցե «թալանչիները» գնան եւ դրանից իրենց կյանքը լավանա: ««Թալանչիները» գնացին, կյանքը չլավացավ: Որովհետեւ հիմնական զանգվածը մնաց նույնը»,- գրում է թերթը:

Բնակարանների թանկացում՝ եկամտահարկի հաշվին

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դրանք ապրիլին բարձրացել են` նախորդ տարվա ապրիլի համեմատ:

Ըստ մասնագետների` անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին:

Երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը: Անշարժ գույքի գործակալ Վարոս Աբնուսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ վերջին շրջանում նկատել է, որ ավելացել է այն երիտասարդ ընտանիքների թիվը, որոնք հիփոթեքային վարկով են բնակարան ձեռք բերում: Նրա խոսքերով` պատճառը բանկերի շատ ճկուն վարկային քաղաքականությունն է:

«Թանկացում կա, ընհանուր առմամբ թանկացումները կախված են շուկայի ակտիվությունից: Երբ առաջին ձեռքը թանկացնում է իր ապրանքը, բնականաբար այն շղթայաբար ազդում է երկրորդային շուկայի վրա: Բայց չնայած թանկացմանը` բնակարանները, ոչինչ, վաճառվում են: Ճիշտ է, անցած տարվա դեկտեմբերի համեմատ` հիմա վաճառքը փոքր-ինչ թուլացել է: Օրինակ` դեկտեմբերին մենք Կենտրոնում մեկ քմ-ն 900 դոլարով էինք վաճառում, հետո գինը բարձրացավ` դառնալով 1050 դոլար, եւ մի կարճ ժամանակահատված վաճառքի տեմպերը իջան: Իսկ հիմա վերջին մի քանի ամիսներին մարդիկ համակերպվել են այդ բարձր գներին, ընդունել են, որ այդ գինը պետք է 1050 դոլար լինի»,- ներկայացրել է անշարժ գույքի գործակալը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` առաջիկայում կթանկանան բնակարանները, թե ոչ, անշարժ գույքի գործակալն արձագանքել է. «Ի վերջո, ամեն ինչն իր չափն ու սահմանն ունի: Չեմ կարծում, որ կբարձրանան»:

Գնաճի նոր ալիք

2020 թվականի հունվարի 1-ից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրված 800 անուն ապրանքատեսակի մաքսատուրքերը բարձրանալու են: «Փաստը» զրուցել է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ, որի կանխատեսմամբ մաքսատուրքերի բարձրացմամբ մի ապրանքի թանկացումը բերելու է մյուս ապրանքների թանկացմանը:

Բացի դա, մրցակցության առումով ոչ այնքան բարվոք վիճակ կարող է ստեղծվել: Սպասվում է ամենաանհրաժեշտ ապրանքների՝ կարագի, շաքարավազի, սուրճի, մսի, ձեթի, կաթի, կակաոյի, գյուղտեխնիկայի թանկացում: Թանկանալու է նաև հացը, քանի որ Հայաստան ներկրվող ցորենի մաքսատուրքը ևս կաճի: Չի բացառվում, որ տեղական արտադրողներն ընդհանուր թանկացումների ֆոնին բարձրացնեն նաև իրենց ապրանքների գները: Սակայն հայրենական արտադրողը պետք է սպառողին առաջարկի առավել ցածր գնով ապրանք՝ խթանելով տեղական արտադրանքը, բացի դա, այն գումարը, որը պետք է շրջանառվի շուկայում, կմտնի անմիջապես պետբյուջե:

Նրա համոզմամբ՝ ցանկացած գործողության պարագայում պետք է լինի վերահսկողություն. Եթե բարձիթողի մնաց, ինչ ուզեն՝ անելու են, հույս ունենալով, որ որևէ մեկին հաշվետու չեն լինելու և որևէ մեկը չի փորձելու կանխել կամ զսպել գնաճը:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ պետական կառույցների աշխատանքը ծավալի առումով մեծանալու է՝ մինչև տնտեսվարողները, սպառողները և պետական կառույցները հունի մեջ մտնեն և հարմարվեն փոփոխություններին: Անելիք ունի նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովը: Այն չպետք է թույլ տա, որ շուկայում խախտվի մրցակցության սկզբունքը:

«Լուծումը հայրենական արտադրանքի խթանումն է: Նախ սպառում ենք տեղական արտադրանքը, պահանջարկ ենք առաջացնում, աշխատատեղերի խնդիր ենք լուծում, գումարը պահում ենք երկրի ներսում: Որոշակիորեն «պարտադրում ենք» տնտեսվարող սուբյեկտին՝ «սպառում ենք քո արտադրանքը, իսկ դու պարտավոր ես մեզ բարձր որակի ապրանք մատակարարել»: Այստեղ անելիք ունի պետությունը: Նոր բիզնեսին պետք է տալ արտոնություն, խթանել դրա զարգացումը: Բացի դա, պետությունը պետք է մշտապես լսի հասարակության զարկերակը և լուծումներ գտնի առաջացած խնդիրներին»,-ասել է «Փաստի» զրուցակիցը:

Ամենաընթերցվածը