Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը պատրա՞ստ է մասսայական հայրենադարձության
2019-06-12 13:25:35

Ալիսա Գեւորգյան
Ռադիոլուր

Մասսայական հայրենադարձության համար Հայաստանն առայժմ բարդ երկիր է, պետությունն այս ոլորտում բազմաթիվ անելիքներ ունի։ «Վերադարձ Հայաստան»-ը տարիներ շարունակ փորձում է լրացնել այդ բացը՝ հասարակական կազամակերպության մակարդակով։ Տարիների կուտակած փորձով «Վերադարձ Հայաստան»-ի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանն այսօր կիսվել է նաև «Ռադիլուրի» հետ։

Կամավոր ու գիտակցված Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներին աջակցելու առաքելությամբ 2012 թվականին ստեծվեց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը։ Այսօր արդեն մի քանի հազարի է հասնում այն մարդկանց թիվը, որոնց հիմնադրամն օգնել է վերադառնալ, ինտեգրվել ու կայանալ Հայաստանում։ «Վերադարձ Հայաստան»-ի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանի խոսքով, վերադարձողների հիմնական տարիքը 20-35-ի շրջակայքում է։ Վերդառնում են հիմանկանում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Իրանից։ 2018-ի փետրվարին հիմնադրամը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ, ստեղծվեց Repat Start Up ծրագիրը

«Ծրագրի բովանդակությունը հետևյալն է․ եթե ունեք հետաքրքիր նախագիծ, դիմում եք մեզ։ Մենք ունենք Հայաստանից ու Սփյուռքից ներգրավված պրոֆեսիոնալ մենթորների թիմ։ Եթե մենթորը ընտրում է նախագիծը, մեկ տարի հեղինակին ապահովում է աշխատատեղով՝ ճիշտ միջավայրում, և մեկ տարի օգնում է, որպեսզի իրականություն դարձնի իր գաղափարը»։

«Խոսքը վերաբերում է ոչ թե ավանդական ներդրումային բիզնես ծրագրերին, այլ հետաքրքիր գաղափարի տեսքով ներկայացվող նախագծերին»,-հստակեցնում է հիմնադրամի տնօրենը։ Անցյալ տարի ընտրել է վեց նախագիծ, այս տարի՝ 8-ը, մեծ մասը եվրոպական երկրներից։ «Ուրախալի է, որ ծրագրերը թիրախավորում են ոչ թե Երևանը, այլ մարզերը՝ միտված համայնքների զարգացմանը, տեղերում զբոսաշրջության ակտիվացմանը, գյուղատնտեսության զարգացմանը և այլն»,- զրուցակիցս կոնկրետ օրինակներ է բերում

Տնօրենի խոսքով, դիմողները հիմնականում հայեր են, բայց Repat Start Up ծրագիրը բաց է նաև օտարերկրացիների առջև, ովքեր իրենց հետաքրքիր նախագծերը կցանկանան իրականացնել Հայաստանում։ Որպես ոլորտում մեծ փորձառություն ունեցող անձ, Վարդան Մարաշլյանից հետաքրքվում ենք՝ որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են այլ երկներից Հայաստան վերադարձածները

«Հայաստան վերադառնալով մարդիկ հիմնականում փորձում են զբաղվել այն գործով, որով զբաղվել են դրսում։ Եվ միշտ չէ, որ հաջողության են հասնում, քանի որ այստեղ մի քանի խնդիր ունենք, նախ շուկան, որը խիստ սահմանափակ է։ Երկրորդ՝ որքան էլ ասենք, որ մենք խելացի ենք, այնուամենայնիվ, այսօր Հայասատանում ունենք պրեֆեսիոնալների ու գաղափարների պակաս»։

Այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք կտրուկ աճ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Հարյուր հազարավոր դոլարների հոսք դրսից, ընդ որում՝ ոչ հայկական ծագմամբ։ «Որովհետև կան հետաքրքիր գաղափարներ, որոնք կարողանում են նաև ճիշտ ներկայացնել դրսում»,-ոլորտի հաջողությունն այսպես է մեկնաբանում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրենը։

«Հայաստան եկած անձն առաջին հերթին պետք է մտածի՝ ինչպես այս երկիրը կապել մեծ աշխարհի հետ»։

Հայրենիք վերադառնալու կոչերով սփյուռքի մեր հայրենակիցներին դիմել ու շարունակում են դիմել Հայասատանի նախկին ու ներկա իշխանությունները, բայց ինչ է անում պետությունը ցանկալի վերադարձն ապահովելու համար։ Հարցը «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը բարձրացրել է տարիներ շարունակ, բայց խնդիրներն այս ոլորտում դեռ բազմաթիվ են:

«Մասսայական հայրենադարձության համար Հայաստանն, այսպես ասած, դեռ պատրաստ չէ, քանի որ հայկական սփյուռքը հիմնականում այն երկրներում է, որտեղ տնտեսական հնարավորություններն ավելի լավն են, քան Հայաստանում»,-նկատում է Մարաշյլանը։ Ըստ նրա, հայերնադարձության լուրջ գործընթաց կազմակերպելու համար պետության ներուժը բավարար չէ, անհրաժեշտ է ներգրավել Սփյուռքի բոլոր կառույցներին։ Հենց ուժերի միավորմամբ է հաջողության հասել Իսրայելը՝ հայրենադարձության կազմակերպման աշխարհում գոյություն ունեցող լավագույն օրինակը։

«Իսրայելի համար հայրենադարձությունը լինել, չլինելու հարց էր։ Մեզ համար կարծում եմ նույնպես»,-նկատում է Վարդան Մարաշլյանը։

0:00
0:00

Ամենաընթերցվածը