Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական փուլի «վաղաժամ մեկնարկ» Արցախում
2019-06-11 19:20:32

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախում հերթական կադրային փոփոխություններն են տեղի ունեցել:  Անունները հնչեղ են, արձագանքներն ու նախնական քննարկումները՝ նույնպես:  Լեւոն Մնացականյան,  Վիտալի Բալասանյան, Արթուր Աղաբեկյան:

Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի պաշտոնանկության լուրը տարածվեց երեկ. ինքը Աղաբեկյանը լրատվամիջոցներին ասաց, որ իր դիմումը վաղուց էր նախագահին հասցեագրված:  Այսօր Արցախում նոր հրամանագրեր ու որշումներ են հրապարակվել:

Երեկ հայկական լրատվադաշտում  տարածված լուրը թե ՀՀ իշխանությունները ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականին ձգտելով չեն բավարարում ԱՀ կառավարության ֆինանսական  դիմումները, հերքվեց այսօր առավոտյան.

«Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այսպիսի  հայտարարությամբ այսօր հանդես է եկել Արցախի պետական նախարարի աշխատակազմը. հերքելով լուրերը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարության ֆինանսական աջակցության դիմումները, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն»,- ասվում է պետնախարարի աշխատակազմի հայտարարության մեջ:

Այսօր Վիտալի Բալասանյանի ազատման հրամանգիրը ստորագրվեց: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ին պարզաբանեց. «Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ  նախագահական ընտրություններում առաջադրվելու է: Թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:

Երկու հայկական հանրապետությունների ղեկավարության փոխհարաբերությունների հետ Արցախում սկսված գործընթացը կապ չունի:


Լևոն Մնացականյանը՝ Արցախի մեկ այլ հայտնի ուժային, ով  պաշտպանության նախարարի պաշտոնին հրաժեշտ է տվել ամիսներ առաջ՝ նշանակվելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, այսօր նշանակվել է ոստիկանապետ:

Արցախում, ոչ պաշտոնական շրջանակներում այս նշանակումը կապում են վաղաժամ մեկնարկած նախընտրական քարոզարշավի և այդ պատճառով ուժեղացող ներքին լարվածության հետ:  

Ազատված արդեն նախկին ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ: Պաշտոնը ժամանակավոր է երիտասարդ կադրի համար.  Նախագահ Բակո Սահակյանի խոսքով, նա առաջիկայում նշանակվելու է ստեղծվող քննչական ծառայության ղեկավար:

Քննչական նոր մարմին ստեղծելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը Արցախի Ազգային ժողովն արդեն ընդունել է:

0:00
0:00

Ամենաընթերցվածը