Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ
2019-06-11 18:54:44

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին` ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ եւ շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ): Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը եւ Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական եւ ժամանակակից ջազային ստեղծագործություններ, հայտնում է նվագախումբը։ 

Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.-ին: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետեւ բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար եւ վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:

Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին եւ վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:

Ամենաընթերցվածը