Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու է Մանվել Գրիգորյանը հրաժարվել դեղորայքից
2019-06-11 18:45:08

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վերաքննիչ դատարանում այսօր Նարինե Հովակիմյան  նախագահությամբ  շարունակվեց  Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Գեներալի առողջական վիճակը, պաշտպանների վստահեցմամբ, վատթարանում է, նա այսօր չէր ներկայացել դատական նիստին:

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը

Մանվել Գրիգորյանի  պաշտպանական խումբն  այսօր  ներկայացրեց   հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջական   վիճակը աստիճանաբար վատթարանում է։ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին փոխանցեց  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունը, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, հետևաբար  չի կարող մասնակցել նիստին Ըստ  գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:

Անցյալ շաբաթ ՄԻԵԴ-ից  պաշտպանական կողմը  ստացել էր   որոշում, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում:  Պետական մեղադրողները, սակայն, նշեցին, որ հիմնավոր կասկած կա՝ Գրիգորյանը կխոչընդոտի դատաքննությանը։

«Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ սաղ վերցրու քո վրա»,- նշեցին պետական մեղադրողները:  

Ըստ նրանց, Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն իր գիտակցված ընտրության հետևանքն է,  քանի որ հրաժարվել է ինսուլինից:  Պաշտպան Արսեն Մկրտչյանը հիմնավորեց՝ ինչու՞ է իր վստահորդը հրաժարվել դեղորայքից:

«Երբ հիվանդ մարդուն քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխում են Դատապարտյալների հիվանդանոց և ներկայացնում են փաստաթղթեր, դե գրի, ստորագրի…Գրիգորյանն ասում է՝ գիտեք, պաշտպաններս դռան հետևում են, թող գան, նրանց հետ կխորհրդակցեմ գուցե և ստորագրեմ ու ստանամ այդ բուժումները։ Մեզ կանգնեցնում են 5 ժամ, ու նրա մոտ չկա մեկը, որ ասի՝ գիտես ես քեզ թույն չեմ ներարկելու, քանի որ մենք ունենք նաև այդպիսի մտավախություններմենք հասկանում ենք, որ Մանվել Գրիգորյանը, լինելով օդիոզ դեմք, նախևառաջ՝ Արցախի հերոս, ունի նաև թշնամիներ»,- հայտարարեց Արսեն Մկրտչյանը:

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ դատարանը կդիմի ՔԿՀին՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների վերաբերյալ փաստաթղթեր ստանալու համար։

Մանվել Գրիգորյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 17-ին։

0:00
0:00

Ամենաընթերցվածը