Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԿԲ-ն վստահեցնում է՝ ֆինանսական շուկայում ցնցումներ չեն սպասվում
2019-06-11 18:10:03

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կենտրոնական բանկում վստահեցնում են՝ ֆինանսական շուկայում ցնցումներ չեն սպասվում։ 2018-ին տնտեսական աճը սպասվածից ավելին է եղել։ Միակ ոլորտը, որտեղ անկում է գրնացվել՝ գյուղատնտեսությունն է։ Բանկային համակարգը, ըստ գլխավոր դրամատան, կայուն է ու հուսալի։ Նախորդ տարի ավելացել է ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը, փոխարենը՝ նվազել իրավաբանական անձանց հատկացվող վարկերի ծավալները։ ԿԲ-ում ունեն նաև այս հարցի պատասխանը։

Հայաստանի ֆինանսական շուկան ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կայուն է՝ ասում է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ,  2018 թվականի ընթացքում պահպանվել են ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ։ Գրիգորյանն ասաց, որ ՀՀ տնտեսական աճի պայմաններում բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային և ներդրումային ակտիվություն՝ զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները։ Միայն հիփոթեքային շուկայում 28 տոկոս աճ է գրանցվել՝  ասում է:

Բանկային համակարգի ակտիվները՝ մի քանի տրիլիոն են կազմում։ Ավելացել են հատկապես դրամով արտահայտված հիփոթեքային վարկերը։

Եթե ֆիզիկական անձանց վարկերն ավելացել են 30 տոկոսով, ապա իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները նվազել են 10 տոկոսով։

Գրիգորյանը վստահ է՝ ժամանակի ընթացքում իրավաբանական անձանց  տրվող վարկերի կշիռը կավելանա։ Ընդհանրապես, կառավարությունում կարծում են, որ վարկերը մատչելի ու հասանելի են ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

Ավելին, կառավարության ղեկավարը հայտարարեց, որ  օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը մոտ 15 հազար վարկառուի ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ ը ներել են։ Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն էլ կարևորում է երկրի տնտեսական կայունությունը:

Ընդհանուր առմամբ, տնտեսական ցուցանիշերը հուսադրող են։ Ակնկալիքներն էլ տնտեսության զարգացումից՝ մեծ։

0:00
0:00

Ամենաընթերցվածը