Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կթանկանա՞ Հայաստանում գազը. «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմին» մեկնաբանելու կարիքը չի տեսնում
2019-06-11 14:45:52

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ հուլիսի 1-ից «Գազպրոմը» 1,4%-ով բարձրացնելու է գազի գինը: Այս լուրը Հայաստանում անորոշ սպասում է առաջացրել՝ կթանկանա՞ արդյոք Հայաստանում գազը: Կան մտահոգություններ, որ եթե գազը թանկանում է Ռուսաստանի ներքին շուկայի համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, կթանկանա նաև Հայաստանի համար։ «Գազպրոմ Արմենիայում նման սցենար չեն կանխատեսում:

«Գազպրոմ Արմիանիա»-ի հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ Գազպրոմի կողմից հուլիսի 1-ից գազի գնի բարձրացումը վերաբերում է ռուսաստանյան ներքին շուկային, ինչի մասին «Գազպրոմ»-ի հայտարարության մեջ հստակ նշված է, հետեւաբար, մեկնաբանելու անհրաժեշտություն էլ չեն տեսնում:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ 2018 թվականին գազի արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3 % աճ: 2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը: 2020-24 թթ. Ռուսաստանի բնակիչների համար գնաճը չի գերազանցի երեք տոկոսը։

Գազի գինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ:

«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը»,-հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Ամենաընթերցվածը