Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքապետարանը խոստանում է՝ կունենանք պատշաճ աղբահանություն
2019-06-11 14:08:21

Երևանի քաղաքապետարանը պատշաճ աղբահանություն իրականացնելու համար ապրիլին ձեռք բերված 5 նոր տեխնիկայից բացի հայտարարել է ևս 34 աղբատարերի ձեռքբերման մրցույթ՝ «Ռադիոլուր»-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

24 մեքենաները ձեռք են բերվել «Կամազ Արմենիա» ընկերությունից՝ էլեկտրոնային աճուրդով: Իսկ մյուս 10-ի համար բաց մրցույթը դեռևս չի կայացել: 24 մեքենաների պայմանագրերն արդեն կնքվել են և գտնվում է մատակարարման փուլում: Ըստ մամուլի խոսնակի՝ մոտակա շաբաթներին այն արդեն կլինի Երևանում: Քաղաքապետարանը նաև հայտարարել է 6000 նոր աղբարկղ գնելու մրցույթը:

«Ես վսստահաբար կարող եմ ասել, որ նախատեսված քանակության տեխնիկան ձեռք բերելուց հետո աղբահանության խնդիրը լուծված կլինի»,- «Ռադիոլուր»-ին ասել է Հակոբ Կարապետյանը:

Ամենաընթերցվածը