Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
46 համարի երթուղայինի վարորդը հեռացվել է աշխատանքից
2019-06-11 12:48:19

Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Քաղաքապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ, քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

«Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում»,-նշել է մամուլի խոսնակը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը երեկ հրապարակել էր տեսանյութ  և գրել․

«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասաց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։

Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարանը էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։ Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»:

Ամենաընթերցվածը