Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արոնյանը հաղթեց Ուեսլի Սոյին
2019-06-10 23:18:35

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը:

Այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի:  Իսկ Արմագեդոն պարտիայում Արոնյանը հաղթել է: Այսպիսով՝ գրանցվել է հաղթանակ ընդհանուր` 1․5-0․5 հաշվով:  Մամեդյարով-Վաշյե-Լագրավ երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, սակայն, ըստ կանոնակարգի, հաղթանակը շնորհվել է սև խաղաքարերով մրցող շախմատիստին, այսինքն՝ Վաշյե-Լագրավին:

Տուրի մյուս հանդիպումները դեռ չեն ավարտվել: 6-րդ տուրից հետո Արոնյանը ունի 7․5 միավոր և երկրորդ հորիզոնականում է:

Ամենաընթերցվածը