Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանն իտալացիներին հրավիրում է մասնակցել ՀՀ տնտեսության թռիչքին
2019-06-10 17:38:36

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Իտալացի գործընկերներին Հայաստանի վարչապետը հրավիրել է մասնակից դառնալու Հայաստանի տնտեսության թռիչքին։

Հրավերքն արվել է այսօր՝ հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում։ Մեր երկրի կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։ Իտալական ներդրողները ակտիվ են Հայաստանում։ Եթե ամեն ինչ  ըստ ծրագրվածի ընթանա, ի վերջո երևանցիները, ու ոչ միայն, մայրաքաղաքի  գերծանրաբեռնված տրանսպորտից կազատվեն։ Ճոպանուղին նախագծել են իտալացիները։

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո  քաղաքական առումով արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումն է:

«Նախորդ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում»,- ասում է Փաշինյանը։

Իտալացի ներդրողներին, ու ոչ միայն, վարչապետը մեկ անգամ ևս տեղեկացրեց.

«Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։ Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։

ՀՀ-ում  Իտալիայի Հանրապետության դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց՝    սա իր տեսակի մեջ առաջին գործարար համաժողովն է։ Հայաստանում այս համաժողովից ու հայ-իտալական համագործակցությունից ակնկալիքները մեծ են։  Եկել ենք հասկանալու, թե իտալական փորձն ինչպես կարող են օգտագործել միջուկային էներգետիկայի զարգացման համար,- «Ռադիոլուրին» փոխանցեց ՀԱԷԿ-ի ներկայացուցիչը՝ Տիգրան Մուրադյանը:

Եթե ամեն ինչ  ըստ ծրագրվածի ընթանա, ի վերջո երևանցիներն ու ոչ միայն մայրաքաղաքի  գերծանրաբեռնված տրանսպորտից կազատվեն։ Իտալական փորձը, նախագիծն ու ծրագիրը ներդնելով, Երևանում պատրաստվում են օդային փոխադրամիջոց ՝ ճոպանուղի ունենալ։ Հայաստանում իտալական «Լայթներ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Ագելյան:

Ագելյանի փոխանցմամբ, այժմ քննարկվում են մի քանի ուղղություններ՝ Կենտրոնից՝ դեպի  Նորք Մարաշ, Կոնդից՝ դեպի Հալաբյան, Ծիծեռնակաբերդ, Դավթաշեն, Զեյթուն:

«Հայնախագիծ» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում թվարկում է այն շենքերը, որոնք նախագծվել ու կառուցվել են իտալական կազմակերպության հետ համատեղ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ, իտալական կազմակերպություններից մեկը Հայաստանում կերամիկական ապրանքներ կարտադրի։  Սարքավորումները ներկրված են, աշխատակիցներն էլ վերապատրաստվում են Իտալիայում։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հայ-իտալական տնտեսական հարաբերությունները դինամիկ է գնահատում, միաժամանակ նկատում է՝ զարգանալու տեղ կա։

0:00
0:00

Ամենաընթերցվածը